Արդյունաբերության ոլորտն ապահովել է 12% աճ
Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին մեր երկրում արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը կազմել է 1 տրիլիոն 38 մլրդ 737.6 մլն ՀՀ դրամ:Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա համադելի ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալի աճ՝ շուրջ 12%-ով:
Հարկ է նշել, որ հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 108.08 մլրդ ՀՀ դրամ, փետրվարին՝ 120.31 մլրդ ՀՀ դրամ, մարտին՝ 133.42 մլրդ ՀՀ դրամ, ապրիլին՝ 123.63 մլրդ ՀՀ դրամ, մայիսին՝ 139.55 մլրդ ՀՀ դրամ, հունիսին՝ 135.30 մլրդ ՀՀ դրամ, հուլիսին՝ 139.23 մլրդ ՀՀ դրամ, օգոստոսին՝ 139.14 մլրդ ՀՀ դրամ: