Օրենսդրական նախաձեռնություն. կկարգավորվի ՀՀ-ում ազատ տնտեսական գոտիների գործունեությունը
ՀՀ կառավարությունը հավանություն է տրվել ««Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը, որի նպատակը ՀՀ-ում ազատ տնտեսական գոտիների ստեղծման, կազմակերպման, շահագործման և լուծարման ընթացակարգերի հստակեցումն է: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս Հայաստանում գործում է երկու ազատ տնտեսական գոտի, նախատեսված է ստեղծել ևս մեկը: Արդեն իսկ գործող ազատ տնտեսական գոտիներում գործունեության թույլտվություն է ստացել 13 շահագործող: Օրենքի փոփոխությամբ հստակեցվում են լիազոր մարմնի լիազորությունները, կազմակերպչի և շահագործողների պարտավորությունները, ազատ տնտեսական գոտիների շահագործման հետ կապված հարաբերությունները, ազատ տնտեսական գոտիների սահմանագծին ներկայացվող պահանջները, ազատ տնտեսական գոտիների լուծարման ընթացակարգը և այլն: