Հայաստանում էլեկտրամեքենաների համար էկոլոգիական հարկ չի վճարվի
Հայաստանում 2018 թվականից էլեկտրամոբիլները կազատվեն էկոլոգիական վճարումներից։ Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարկից կազատվեն էլեկտրական և հիբրիդային շարժիչներով մեքենաները։ Դրա համար անհրաժեշտ է մեքենան հաշվառման դնելու մասին տեղեկանք կամ սեփականության իրավունքի գրանցման մասին վկայական կամ էլ շարժական գույքի կադաստրից տեղեկանք։
Ազատականներ կստանան նաև մեքենան արտոնյալ պայմաններով ձեռք բերած հաշմանդամ անձինք՝ սոցապից համապատասխան տեղեկանքի առկայության դեպքում ու հաշվառումից ժամանակավորապես հանված մեքենաների սեփականատերերը՝ ՃՈ տեղեկանքի առկայության դեպքում: