Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Ucom-ը ճանաչվել է 2017թ. Հայաստանի ամենաարագ շարժական ցանց
29/09/2017 15:27
Կիսվել

Ucom-ը ճանաչվել է 2017թ. Հայաստանի ամենաարագ շարժական ցանց

13-րդ ԴիջիԹեք ցուցահանդեսի պլատինե հովանավոր Ucom ընկերությունը ցուցադրել և զանգվածային շուկայի համար հասանելի է դարձրել այն բոլոր նորարարական առաջարկները, որոնց նախագծային տարբերակները ներկայացրել էր նախորդ տարվա տեխնոլոգիական ցուցահանդեսին: Դրանք են U!Pay վիրտուալ դրամապանակը, MediaRoom շարժական հեռուստատեսությունը, U!Cloud ամպային լուծումները և այլն: Այս տարի Ucom-ը հանդես է եկել հեղափոխական «Ունիվերսալ Պլյուս» առաջարկով՝ իր բաժանորդներին ընձեռելով բացառիկ հնարավորություն մեկ SIM-քարտում համատեղելու երկու հեռախոսահամար՝ հայկական և ռուսական. հայկական համարը` Հայաստանում օգտագործելու համար, ռուսականը՝ Ռուսաստանում: Ընկերության գլխավոր տնօրենի խոսքով՝ նմանօրինակ առաջարկների աշխարհագրությունն ընդլայնվելու է՝ Ucom-ին դարձնելով իրապես համահայկական օպերատոր:

Ավելին, աշխարհում ինտերնետի արագությունը չափագրող ամենահայտնի Ookla իռլանդական ընկերությունն իր Speedtest հավելվածի միջոցով հավաքագրել և վերլուծել է 2017 թվականին Հայաստանում շարժական ինտերնետից օգտվողների արագության չափման արդյունքները: Այդ արդյունքների հիման վրա Ookla-ն Ucom ընկերությանն է շնորհել «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2017» մրցանակը, ինչի մասին այսօր՝ DigiTec 2017-ի բացմանը հայտարարեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«2016-2017թթ. ընթացքում շարժական կապի ծածկույթի ընդլայնման ու արդիականացման նպատակով Ucom ընկերությունը նոր կայաններ է գործարկել ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի տարբեր մարզերում: Այսօր գոհունակությամբ ու հպարտությամբ փաստում ենք, որ Ucom-ի 4G+ ցանցը ոչ միայն ամենաընդարձակն է Հայաստանի տարածքում, այլև ամենաարագը: Նման արդյունքների մասին միջազգային հեղինակավոր ընկերության կողմից տեղեկանալը կարևոր է ու պարտավորեցնող մեր ողջ թիմի համար», – նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11