Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության ակտիվացման հեռանկարները
29/09/2017 18:51
Կիսվել

Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության ակտիվացման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության (ԵԱՀ) ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստի շրջանակում:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի թե՛ հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանը, և թե՛ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Վարչապետը ողջունել է բարեկամ Եգիպտոսի տնտեսական հաջողությունների ապահովման գործում նախարար Նասրիի ակտիվ դերակատարությունը և նշել, որ առկա են անհրաժեշտ նախադրյալները՝ երկկողմ համագործակցությունը ակտիվացնելու համար: «Առավելագույնս ուշադիր ենք լինելու մեր երկու երկրների հարաբերությունների ակտիվացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին, և միջկառավարական հանձնաժողովի այսօրվա նիստը, որը վերջին անգամ տեղի էր ունեցել 2005 թ., լավ առիթ է, որպեսզի նոր լիցք հաղորդենք փոխգործակցությանը», – ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետը նշել է, որ Հայաստանը լավ հարթակ է ոչ միայն տեղական, այլև երրորդ շուկաներում ներդրումային ծրագրեր նախաձեռնելու համար:

Եգիպտոսի ներդրումների և միջազգային համագործակցության նախարարը գոհունակություն է հայտնել այսօր կայացած միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի շրջանակում համատեղ քննարկումների ընթացքից, արդյունքներից և ձեռք բերված պայմանավորվածություններից: «Մենք քննարկել ենք բոլոր այն ոլորտներում համագործակցության հնարավորությունները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում՝ տնտեսություն, զբոսաշրջություն, մշակույթ, կրթություն, առողջապահություն: Դրա նպատակը մեր երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունների հետագա խորացումն է», – ասել է Սահար Նասրը: Նշելով, որ ծանոթ է ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների ծրագրին՝ նախարար Նասրը տեղեկացրել է, որ Եգիպտոսի տնտեսական համակարգում ևս այժմ լուրջ ռեֆորմներ են տեղի ունենում, նոր մոտեցումներ և ծրագրեր են մշակվում, և միջկառավարական հանձնաժողովի նիստը հենց այս շրջանում անցկացնելը տնտեսական համագործակցությունը խթանելու բավական հարմար առիթ է:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական կապերի ակտիվացման հետագա քայլերի, ազատ տնտեսական գոտիների շրջանակում, գործակցության և զբոսաշրջության ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացման հնարավորությունների, ճանաչողական փոխայցեր կազմակերպելու և այլ հարցերի շուրջ:

Վարչապետ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո կայանալիք գործարար համաժողովը ևս արդյունավետ հարթակ է՝ երկու երկրների ներդրումային հնարավորություններին ծանոթանալու և առարկայական ծրագրերը քննարկելու համար:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2