Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. ԱՐՔԱ-ՄԻՐ՝ 2 քարտ մեկում
02/10/2017 17:47
Կիսվել

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. ԱՐՔԱ-ՄԻՐ՝ 2 քարտ մեկում

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, հանդիսանալով Հայաստանում ռուսական МИР վճարային համակարգի առաջին գործընկերներից մեկը, հայտարարում է «ԱՐՔԱ-ՄԻՐ» նոր չիպային քարտի թողարկման մասին: Քարտը Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու է որպես ԱՐՔԱ քարտ, իսկ Ռուսաստանի Դաշնությունում՝ որպես МИР քարտ:

Նոր «ԱՐՔԱ-ՄԻՐ» քարտը թույլ կտա առավել մատչելի պայմաններով իրականացնել գործարքներ Ռուսաստանի Դաշնության տարածքում, ինչպես նաև օգտագործել այն 24/7 ռեժիմով <<շտապ>> դրամական փոխանցումների իրականացման համար: Մասնավորապես. այսուհետ ՌԴ-ից օրվա ցանկացած ժամին հնարավոր է МИР վճարային համակարգի քարտեր սպասարկող և կանխիկ գումարի մուտքագրման (CASH-IN) հնարավորություն ունեցող բանկոմատների միջոցով գումար մուտքագրել  քարտին և հաշված րոպեների ընթացքում ստանալ այն Հայաստանում կամ հակառակը:

Նշված տարբերակով շուրջօրյա փոխանցումները հնարավոր են դառնում հիմնական և կից «ԱՐՔԱ-ՄԻՐ» քարտեր պատվիրելու շնորհիվ, որոնց դեպքում քարտային հաշվեհամարը մեկն է: Փոխանցում կատարող անձը կարող է ՌԴ-ում գումար փոխանցել իր մոտ գտնվող քարտին, իսկ փոխանցում ստացող անձը գումարը կանխիկացնել  Հայաստանում՝ օգտագործելով  իր կից  քարտը:

Հատկանշական է, որ «ԱՐՔԱ-ՄԻՐ» քարտերը հաճախորդներին տրամադրվելու են առանց առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի, ինչը լավ հնարավորություն է ստեղծում առանց որևէ լրացուցիչ ծախսերի գործնականում փորձել քարտի կողմից ընձեռվող առավելությունները:

Նոր քարտատեսակի առանձնահատկություններից է նաև МИР վճարային համակարգի սպասարկման ցանցում և բանկոմատներում քարտով կատարված գործառնությունների ձևակերպման ժամանակ կիրառվող փոխարժեքը, եթե գործարքը կատարվել է քարտի արժույթից տարբերվող արժույթով: Ի տարբերություն այլ վճարային համակարգերի՝ այս դեպքում հիմք է հանդիսանում գործարքի կատարման օրվա փոխարժեքը, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին պաշտպանվել արտարժույթի փոխարժեքների կտրուկ տատանումներից:

МИР քարտերն արդեն սպասարկվում են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բանկոմատներով, իսկ ինչ վերաբերում է Բանկի հետ համագործակցող առևտրի և սպասարկման կետերում տեղադրված POS տերմինալներով քարտերի սպասարկմանը, ապա Բանկն արդեն իրականացնում է գործող պայմանագրերի վերակնքում և МИР քարտերի սպասարկման ակտիվացում:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21