Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարին
02/10/2017 21:55
Կիսվել

Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Կարապետյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանը բավական ակտիվ զարգացումների տարի է ունեցել, և դրանից անմասն չեն մնացել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները: Ավարտել ենք բանակցությունները և նախաստորագրել ենք նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կստորագրվի Բրյուսելում: Արևելյան գործընկերությունը՝ որպես բազմակողմ համագործակցության ձևաչափ, փոխլրացնում է ԵՄ հետ մեր երկկողմ հարաբերությունները: Նախորդ տարիներին մեզ հաջողվել է տեսանելի արդյունքներ արձանագրել նաև գործընկերության ոլորտային ուղղություններով, և մենք ակնկալիքներ ունենք հատկապես գալիք գագաթնաժողովից»: Կառավարության ղեկավարն անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում մի շարք ոլորտներում կատարված աշխատանքներին և ծրագրերին գոհունակություն հայտնել արձանագրված ընթացիկ արդյունքների կապակցությամբ և կարևորել գործակցության շարունակականությունը: Վարչապետ Կարեն Կարապետյանը արդյունավետ և կառուցողական է գնահատել ԵՄ հայաստանյան գրասենյակի ղեկավար, ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ աշխատանքը:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, կարևորելով Հայաստանի հետ գործընկերության շարունակումը, նշել է. «Կարծում եմ, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ դեպի առաջ մեծ քայլ կկատարենք, որից հետո մեր ձեռքերում կլինի այդ համաձայնագրում նախատեսված հնարավորությունների օգտագործումը: Տվյալ համաձայնագրի նշանակությունը չի սահմանափակվում մեր երկկողմ հարաբերություններով. առաջին անգամ է, որ կարողանում ենք պայմանագրային դաշտ, համաձայնագիր ունենալ մի պետության հետ, որը միաժամանակ նաև Եվրասիական տնտեսական միության անդամ է: Դա օրինակելի մոդել կարող է լինել այլ երկրների համար»:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել տնտեսական, ՓՄՁ, ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկայի, ավիացիայի, վիզաների ազատականացման, կրթության, մշակույթի, քաղաքացիական հասարակության կայացման և մի շարք այլ ուղղություններով համագործակցությունը շարունակելու հեռանկարներին: Տնտեսական համագործակցության զարգացման տեսանկյունից կառավարության ղեկավարը կարևորել է ԵՄ GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմի շարունակականության ապահովումը։

Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթությունները՝ նշելով, որ այն բարեփոխումներ է նախատեսում բոլոր բնագավառներում ու առաջին հերթին ուղղված է նաև մտածելակերպի փոփոխությանը, կառավարման նոր մշակույթի ներդրմանը և հասարակության հետ գործուն հետադարձ կապի ապահովմանը: Յոհաննես Հանը հավակնոտ է համարել կառավարության ծրագիրը՝ նշելով, որ ԵՄ-ն պատրաստակամ է քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում օժանդակության հնարավորությունները:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11