Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Այս տարի Հայաստանը եվրոպական երկրների հետ իրականացրել է ավելի քան 947 մլն դոլարի առևտուր
02/10/2017 23:47
Կիսվել

Այս տարի Հայաստանը եվրոպական երկրների հետ իրականացրել է ավելի քան 947 մլն դոլարի առևտուր

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և Եվրամիության անդամ երկրների միջև առևտրային հարաբերություններում գրանցվել է ակտիվություն:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հաշվետու ամիսներին Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է  947.44 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համադրելի ժամանկահատավածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 24%-ով:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ Եվրամիության մասնաբաժինը մեր երկրի արտաքին առևտրի ընդհանուր կառուցվածքում կազմել է ավելի քան 24%: Ընդ որում, Հայաստանի հետ առևտրի առավել մեծ ծավալներով առաձնացել են Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան և Նիդերլանդները:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին Հայաստանից Եվրամիություն արտահանումը կազմել է 407.94 մլն ԱՄՆ դոլար, իսկ Եվրամիությունից Հայաստան ներմուծումը՝ շուրջ 539.49 մլն ԱՄՆ դոլար:

Տարեկան կտրվածքով Հայաստանից Եվրոպա արտահանումը աճել է ավելի քան 32%-ով, իսկ Եվրոպայից Հայաստան ներմուծումը՝ շուրջ 19%-ով: Արդյունքում, մեր երկրի արտահանման կառուցվածքում Եվրամիության մասնաբաժինը կազմել է մոտ 29.5%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 21.6%:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59