Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Վարդան Հարությունյան. ԱԱՀ վերադարձի ժամանակը զգալիորեն կրճատվել է
04/10/2017 15:45
Կիսվել

Վարդան Հարությունյան. ԱԱՀ վերադարձի ժամանակը զգալիորեն կրճատվել է

Միայն օգոստոս ամսին ավելացված արժեքի հարկ է վճարվել 1 մլրդ 857 մլն դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ամփոփելով նախորդ 9 ամսվա գործունեության արդյունքները՝ այս մասին տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

«Այս ամսվա արդյունքները դեռեւս պատրաստ չեն, սակայն կարծում եմ՝ ավելի գոհացուցիչ կլինեն, որովհետեւ մեր տնտեսավարողները գնալով հասկանում են, որ  համապատասխան փաստաթղթային ձեւակերպում ունենալու դեպքում իրենք կարողանում են իրենց շրջանառության հարկի 5 տոկոսի փոխարեն, որ պետք է վճարեին փաստաթուղթ չլինելու փոխարեն, այժմ վճարել 1.5 տոկոս եւ զերծ մնալ հարկային մարմինների ավելորդ վարչարարությունից»,- ասաց նա:

Վարդան Հարությունյանը տեղեկացրեց, որ, ընդհանուր առմամբ, ապրիլի 13-ից մինչև սեպտեմբերի 30-ը ՀՀ կառավա­րության 30.03.2017 թվականի թիվ 333-Ն որոշմամբ սահմանված պարզեցված ընթացակարգով մինչև 20 մլն դրամ գումարի վերադարձի հայտերով 89 հարկ վճարողի վերադարձվել է ավելի քան 1 մլրդ 73 մլն դրամ ԱԱՀ-ի գումար:

«2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով 153 հարկ վճարողի վերադարձվել է ԱԱՀ-ի՝ ավելի քան 40 մլրդ 693 մլն դրամ գումար: Հանրապետությունում ձեռք բերված ապրանքներն արտահանելիս օտարերկրյա անձանց է վերադարձվել դրանց համար հանրապետության տարածքում վճարված ԱԱՀ-ի՝ ավելի քան 412 մլն դրամ գումար: Ընդհանուր առմամբ, 2017 թվականի հունվար-սեպտեմբերի ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով վերադարձված գումարը կազմել է ավելի քան 41 մլրդ դրամ, ինչն ավելի քան 21%-ով կամ ավելի քան 7 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշը»,-նշեց ՊԵԿ նախագահը:

Նրա խոսքով՝ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ԱԱՀ-ի գումար­ներն օրենքով նախատեսված մինչև 180 օրվա ընթացքում վերադարձնելու պայմաններում փաստացի վերադարձվել են միջինը 67 օրվա ընթացքում: 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատված նույն ցուցանիշի հետ համեմատած՝ այն միջին հաշվով կազմել է 99 օր:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2