Պետական ընկերությունների կառավարման գործընթացի վերահսկողությունը կբարձրանա
Կառավարությունն ընդլայնում է պետական ընկերությունների կառավարման վերահսկողությունը: Այս մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 5-ի նիստում:
Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վոլոդյա Գասպարյանը նշեց, որ խիստ վերահսկելու են պետության 50 և ավելի տոկոս մասնակցությամբ ընկերությունների գործունեությանը:
«Բացի զուտ ֆինանսական ցուցանիշներից, պետությունը կհետևի նաև գործարքներին՝ արտադրողականությանը, եկամտաբերությանը, ծախսերի արդյունավետությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Գասպարյանը՝ ավելացնելով, որ լավ աշխատող տնօրենները կխրախուսվեն, իսկ հակառակ պարագայում՝ կտուգանվեն: