Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Վահան Մարտիրոսյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի հիմնանորոգվող ճանապարհահատված
09/10/2017 21:27
Կիսվել

Վահան Մարտիրոսյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի հիմնանորոգվող ճանապարհահատված

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) 90 կմ երկարությամբ միջպետական նշանակության ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են և կշարունակվեն, քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է շինհրապարակ, հատվածաբար դիտարկել շինարարության ընթացքը, ծագող խնդիրները և կատարված աշխատանքի որակը:

Հիմնանորոգվող Վանաձոր-Ալավերդի ճանապարհը բաժանված է 3 պայմանական հատվածների, յուրաքանչյուրում աշխատում է առանձին ճանապարհաշինական ընկերություն կամ երկուսը` համատեղ պայմանագրով: Բոլոր 3 հատվածներում շինարարությունը մեկնարկել է նախորդ տարվա սեպտեմբերին:

Հայտնի է, որ հիմնանորոգումը մասշտաբային է, բացի այդ որոշ հատվածներում ճանապարհը լայնացվում է, ինչի հետևանքով անհրաժեշտություն էր առաջացել տեղափոխել ենթակառուցվածքները, այդ թվում՝ խմելու ջրագիծը: ճանապարհի 10-17-րդ կմ հատվածում ընթանում են Վանաձոր քաղաքը սնուցող 1020մմ տրամագծով խմելու ջրագծի տեղափոխման աշխատանքները:

Նախարարին է ներկայացվում իրավիճակը. նոր խողովակները տեղադրվել են, սակայն անհրաժեշտ է կատարել կապակցման աշխատանքները` ջրի հոսքը հնից տեղափոխելով նոր խողովակաշար:

Բարձրաձայնված տեխնիկական խնդիրները լսելուց հետո, նախարարը հանձնարարեց բոլոր պայմաններն ի մի բերել փաստաթղթում և հնարավորին կարճ ժամկետում ավարտել խողովակաշարի վերատեղադրման աշխատանքները` բնակիչներին պատճառվող անհարմարությունը հասցնելով նվազագույնի:

Ինչ վերաբերում է բուն ճանապարհին, ապա այս հատվածում ներկայում համահարթեցվում է հողային պաստառը, կառուցվում են կողնակները և կողային առուներ, տեղադրվում են ճանապարհային պատվածքի հիմքի շերտերը, վերականգնվում է ջրահեռացման համակարգը:

Այս պահին ասֆալտապատումն ու անվտանգության էլեմենտների տեղադրումն ավարտված է Վանաձոր քաղաքին հարող շուրջ 7 կմ երկարությամբ ճանապարհահատվածում: Սակայն մտահոգիչ է, որ անհայտ անձանց կողմից ճանապարհի կահավորմանը պատճառվում են վնասներ, այդպիսով խախտվում են անվտանգ երթևեկության համար սահմանված չափանիշները:

Մյուս ճանապարհահատվածում նախարարին ներկայացվեցին կատարված հողային աշխատանքները, կառուցված շուրջ 1100 գծամետր սովորական  և գրեթե 900 գծամետր գաբիոնային շարվածքով հենապատերը:

Երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով` ճանապարհի 18-րդ կմ-ում ոլորապտույտ ճանապարհահատվածի հորիզոնական ծրագծի փոփոխություն է կատարվել, մեղմվել է ճանապարհի երկայնական թեքությունը, հողային պաստառի կայունությունն ապահովելու նպատակով կառուցվել է երկաթբետոնե ստորին հենապատ:

Բնակելի տներին շատ մոտ մի հատվածում դեռևս նախարարի մյուս այցերի ընթացքում բարձրաձայնվել էին որոշ խնդիրներ: Ճանապարհի երկայնքով կառուցվել է հենապատ և զուգահեռ հավելյալ ուղի, որտեղով բնակիչներն անվտանգ անցուդարձ կանեն` առանց երթևեկելի հատված դուրս գալու:

Երրորդ հատվածն ընդգրկում է Վանաձոր – Ալավերդի ճանապարհի 30-38-րդ կմ-ն:

Այստեղ ևս կատարվել են հողային աշխատանքներ, նոր հենապատերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման և գաբիոնային շարվածքով հենապատերի կառուցման աշխատանքներ:

Ճանապարհի 31-րդ կմ-ում գտնվող թունելը վերակառուցվել է: 32-րդ կմ-ում հին կամրջի փոխարեն կառուցվել է նորը: Ներկայում ընթանում են կամուրջների վերակառուցման աշխատանքներ: Նաև վերակառուցվում են թունելների ճակատային մասերը, մերձթունելային հրապարակն ու պատերը:

Բոլոր երեք հատվածներում ճանապարհաշինարարները հավաստիացրին, որ շինարարությունը բնականոն հունով շարունակվում է, վերջին օրերին տեղացող անձրևներից հետո օդերևութաբանները արևոտ եղանակ են խոստացել:

Հիմքի շերտը չորանալուց հետո ասֆալտապատումը կշարունակվի:

Տասնամյակներ շարունակ հիմնանորոգման կարիք ունեցող այս ճանապարհը պատրաստ կլինի 2018թ.-ին, և բնակիչներին պատճառվող անհարմարությունը կփոխհատուցվի հարմարավետ և նորոգ ավտոճանապարհով:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85