2017թ. հունվար-օգոստոսին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 35.2%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին ութ ամսում Հայաստանում արտադրվել է 5,110.1 հազար լիտր գինի։ 2016թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 35.2%-ով։
Միևնույն ժամանակ շամպայն գինիների արտադրությունն աճել է 20.1%-ով և կազմել 305 հազար լիտր։ Գարեջրի արտադրությունն աճել է 9.6%-ով և կազմել 15,739.8 հազար լիտր։ Օղու արտադրությունը նվազել է 30.5%-ով և կազմել 3,624 հազար լիտր, իսկ վիսկիի արտադրության ծավալները նվազել են 17%-ով և կազմել 849.7 հազար լիտր։