Շուրջ 3 անգամ աճել է օտարերկրյա ներդրումների հոսքը Հայաստանի շինարարության ոլորտ
Այս տարի շուրջ 3 անգամ աճել են օտարերկրյա ներդրողների ֆինանսական միջոցներով Հայաստանում իրականացվող շինարարության ծավալները: Ինչպես տեղեկանցում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին օտարերկրյա ընկերությունները Հայաստանի շինարարության ոլորտ են ուղղել 14,5 մլրդ ՀՀ դրամի ներդրումներ, ինչը կազմել է մեր երկրում իրականացված շինարարության համախառն ծավալի շուրջ 8%-ը:
Ընդհանուր առմամբ, հունվար-օգոստոս ամիսներին մեր երկրում բիզնեսի միջոցներով իրականացվել է 83,83 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 12%-ով՝ պայմանավորված հայաստանյան բիզնեսի կողմից շինարարության ոլորտ ուղղվող ներդրումների կրճատմամբ:
Նշենք նաև, որ մեր երկրում բիզնեսին բաժին է ընկնում ընդհանուր շինարարության համախառն ծավալի 46%-ը: