Այս տարի Հայաստանն արտահանել է շուրջ 320 մլն դոլարի պատրաստի սննդի արտադրանք
Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին մեր երկրից արտահանվել է 320,78 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ պատրաստի սննդի արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 32%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները փաստում են, որ հաշվետու ամիսներին պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը մեր երկրի ընդհանուր արտահանման ծավալումը կազմել է 23%-ը:
Այս ցուցանիշով պատրաստի սննդի ապրանքախումբը զիջում է միայն հանքահումքային արտադրանքին, որի մասնաբաժինը մեր երկրի արտահանման կառուցվածքում կազմել է 31%: