Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Կարեն Կարապետյանի մասնակցությամբ Գյումրիում բացվել է հիմնանորոգված Ռուսթավելի փողոցը
19/10/2017 10:20
Կիսվել

Կարեն Կարապետյանի մասնակցությամբ Գյումրիում բացվել է հիմնանորոգված Ռուսթավելի փողոցը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Գյումրի և ներկա գտնվել Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգված Ռուսթավելի փողոցի բացմանը, որտեղ առկա են պատմամշակութային նշանակություն ունեցող շենքեր, շինություններ, և որոնց մի մասն արդեն իսկ վերականգնվում են՝ մասնավոր նախագծերի շրջանակում:

Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում Ռուսթավելի փողոցի՝ մոտ 9000 քմ մակերեսի հիմնանորոգման աշխատանքների արդյունքներին: 2017 թ. մարտի 21-ին՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Շիրակի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղին տրված համապատասխան թուլտվությունից հետո, Ռուսթավելի փողոցի՝ Շիրակացի փողոցից մինչև Սայաթ-Նովա փողոցն ընկած հատվածում մեկնարկել են քանդման աշխատանքները: Ամբողջությամբ վերականգնվել են փողոցի կոմունիկացիոն համակարգերը (գազատար, ջրատար խողովակներ, էլեկտրալարեր և այլն): Փողոցը սալապատվել է գրանիտե նոր սալաքարերով, ամբողջությամբ կահավորվել է (լուսավորություն, նստարաններ, ծաղկամաններ): Վերականգնման նախագծային աշխատանքներն իրականացրել է «Հայնախագիծ» ԲԲ ընկերությունը:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը, պետություն-մասնավոր համագործակցությամբ Շիրազի և Ռուսթավելի փողոցների պատմամշակութային արժեքների վերականգնումն ու ենթակառուցվածքների բարելավումը: Ծրագրի շրջանակում Գյումրիի պատմական կենտրոնում կստեղծվեն արվեստների, արհեստների, ժամանցի կենտրոններ, կյանքի կկոչվեն տարբեր բիզնես ծրագրեր, զբոսաշրջիկների համար կստեղծվեն հրապուրիչ պայմաններ, հետիոտնի համար՝ ակտիվ միջավայր: Նշված փողոցներում բիզնեսի համար առանձնացվել է 7700 քառ. մետր տարածք՝ տարբեր գաղափարներ կյանքի կոչելու նպատակով:

Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ հիմնանորոգված փողոցն իրեն շատ է դուր եկել, և հաջորդ փողոցը, որը Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգվելու է, լինելու է Շիրազի փողոցը: Նախատեսվում է շինաշխատանքներն սկսել գալիք տարվա մարտից: «Կումայրի պատմական կենտրոնի ծրագիրն անպայման ավարտին ենք հասցնելու: Կարծում եմ, որ Ռուսթավելի փողոցն այսօր համ ու հոտով փողոց է: Մեր հիմնական նպատակն է Գյումրու կոլորիտն ու ինքնատիպությունը չկորցնելը», – ասել է Կարեն Կարապետյանը: Գյումրեցիները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրն իրականացնելու և Գյումրին մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար:

Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին են ներկայացվել ծրագրի շրջանակում մասնավոր նախաձեռնություններով վերականգնվող տարբեր շենք-շինություններն ու ներդրումային ծրագրերը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը տեղեկացրել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից ներգրավված վարկային միջոցներով առաջիկայում քաղաքում իրականացվելու են ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում՝ ճանապարհաշինական խոշոր ծրագրեր:

Այնուհետև Կարեն Կարապետյանն այցելել է Գյումրիի այցելուների տեղեկատվական նորաբաց կենտրոն, ծանոթացել վերջինիս կողմից մատուցվող ծառայություններին: Տեղեկացվել է, որ կենտրոնը յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար լինելու է Հայաստանի, այդ թվում՝ Գյումրիի մասին ցանկացած տեղեկատվություն հաղորդող վայր, որտեղ հյուրերին տրամադրվելու է մեր երկրի տեսարժան և զբոսաշրջային վայրերի մասին ամբողջական տեղեկատվություն:

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44