Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Global Finance. Արդշինբանկը ճանաչվել է Հայաստանի «Տարվա ամենահուսալի բանկ»
23/10/2017 17:14
Կիսվել

Global Finance. Արդշինբանկը ճանաչվել է Հայաստանի «Տարվա ամենահուսալի բանկ»

Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2017թ. «Տարվա ամենահուսալի բանկ»: Այս բացառիկ հետազոտության մեջ ներառվել են աշխարհի 106 երկրների առաջատար բանկերը, իսկ ընտրությունը կատարվել է ըստ Moody’s, Standard, Poor’s և Fitch հեղինակավոր միջազգային գործակալությունների կողմից գնահատված արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների և 1000 խոշորագույն բանկերի ընդհանուր ակտիվների ցուցանիշների:

«Այս մրցանակը միջազգային փորձագետների կողմից մեր աշխատանքի ամենամեծ գնահատականներից է, ինչը նշանակում է, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ: Այն հանգամանքը, որ Արդշինբանկը արժանացել է «Տարվա ամենահուսալի բանկ» տիտղոսին միաժամանակ պատվաբեր է և պարտավորեցնող», – նշեց Արդշինբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:

«Չնայած տարբեր տարածաշրջաններում և ամբողջ աշխարհում ֆինանսական կանոնների ներդաշնակությանն ուղղված ջանքերին, յուրաքանչյուր երկիր յուրահատուկ է իր օրենքներով, ռիսկերով և ռեսուրսներով: Նրանք, ովքեր կարողանում են տալ անհատական լուծումներ և կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ, մշտապես գերազանցում են իրենց մրցակիցներին», – նշեց Global Finance-ի հրատարակիչ և խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարրափուտոն:

Հիշեցնենք, որ Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:

Global Finance ամսագրի կողմից «Տարվա ամենահուսալի բանկ» ճանաչված բանկերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://www.gfmag.com/worlds-safest-banks-2017/:

———–

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37