27/10/2017 23:04
Մինչև 2020թ. ամբողջ աշխարհում կկրճատվի 5 մլն աշխտատեղ
Այսօր աշխատանքի համաշխարհային շուկան՝ իր պահանջներով և պայմաններով, փոփոխվում է բավականին արագ տեմպերով: Տեխնոլոգիական նոր լուծումները, ռոբոտաշինությունը և գիտական մտքի զարգացումն արմատապես փոխում են գլոբալ աշխատաշուկան: Վերլուծաբանների գնահատմամբ՝ չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը շատ մոտ է:
Կանխատեսվում է, որ մինչև 2020 թվականն աշխատանքի համաշխարհային շուկայում բարձր պահանջարկ կունենան այնպիսի մասնագիտություններ, որոնք համահունչ են տեխնոլոգիական զարգացմանը, իսկ որոշ «ավանդական» մասնագիտությունների պահանջարկը կտրուկ կնվազի: Սպասվում է, որ մինչև 2020 թվականը ամբողջ աշխարհում կկրճատվի շուրջ 5 մլն աշխտատեղ:
Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum, WEF) վերլուծաբանների կարծիքով՝ առաջիկա տարիներին կձևավորվի պահանջարկ այնպիսի մասնգիտությունների նկատմամբ, որոնք 5 տարի առաջ գոյություն չունեին: Միևնույն ժամանակ, արտադրության և ակտիվ վաճառքի ոլորտներում կկրճատվեն աշխատատեղերը:
Փոփոխություններին համընթաց շարժվելու և ժամանակի պահանջներին համապատասխան հմտություններ ունենալու համար վերլուծաբանները խորհուրդ են տալիս մասնակցել տարաբնույթ դասընթացների, յուրացնել նոր տեխնոլոգիաները և միշտ լինել տեղեկացված:
Չորրորդ արդյունաբերական հեղափոխության պայմաններում կշահեն այն մասնագետները, ովքեր կկարողանան արագ կողմորոշվել և ընտրել նեղ մասնագիտական ուղղվածություն, որը կլինի մրցունակ և պահանջված:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
