Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործումը երկարացնում ենք 10 տարով՝ չմոռանալով նոր միջուկային էներգաբլոկի մասին
28/10/2017 11:43
Կիսվել

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործումը երկարացնում ենք 10 տարով՝ չմոռանալով նոր միջուկային էներգաբլոկի մասին

Հայաստանը մտածում է միջին կամ ցածր հզորության նոր միջուկային էներգաբլոկ ունենալու մասին: Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը` ասելով, որ «առաջիկա 2-3 տարիներին Հայաստանը մի քանի երկրում առաջարկվող տարբերակներից ընտրություն կկատարի ու կունենա նոր էներգաբլոկ»: «Մենք միշտ հայտարարել ենք, որ ատոմակայանի կյանքի տևողությունը երկարացնում ենք այնքան ժամանակ, քանի դեռ մեկ այլ այլընտրանքային աղբյուր չունենք: Տասը տարով երկարացնում ենք, բայց չենք մոռանում նոր միջուկային էներգաբլոկի մասին: Նոր էներգաբլոկ ունենալը կախված կլինի նրանից, թե որքան ժամանակ կշահագործվի ՀԱԷԿ-ի երկրորդ էներգոբլոկն ու ինչ ֆինանսավորում կլինի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Վահրամ Պետրոսյանը:

Նա նշեց, որ ներկայումս առաջին էներգաբլոկը շահագործումից դուրս են բերում և երկարացնում երկրորդի շահագործման ժամկետը, որի համար ռուսական կողմից 270 միլիոն դոլար վարկ և 30 միլիոն դոլար դրամաշնորհ է ստացել Հայաստանը:

Վահրամ Պետրոսյանը հիշեցրեց, որ  առաջին անգամ են փորձում երկարացնել երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը, որի նախագծային շահագործման ժամկետն ավարտվել է 2016-ի սեպտեմբերին: «Մի շփոթեք դա նրա հետ, որ 1989 թվականին երկրորդ էներգաբլոկը կանգնեց և շահագործվեց 6 տարի հետո: Դա շահագործման ժամկետի երկարաձգում չէր, այլ կանգնած բլոկի վերաթողարկում»,-ասաց նա:

Պաշտոնյանի տեղեկացմամբ` առաջին էներգաբլոկի ռեակտորի առանձին հանգույցներ, որոնք տեխնիկապես շատ լավ վիճակում են, տեղափոխվելու են երկրորդի վրա: 

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6