
2018թ. կառավարության աշխատակազմի բյուջետային հատկացումները կավելանան 4.4 միլիարդ դրամով
Հայաստանի կառավարությունը 2018թ. պետական բյուջեով 18 միլիարդ 591 միլիոն դրամ կստանա: Ազգային ժողովում ՀՀ 2018. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը:
«2017թ. համեմատ այս ցուցանիշը ավելի է 4.4 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ նախագահի աշխատակազմից որոշակի ծրագրերի կառավարության աշխատակազմ տեղափոխմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ կառավարության աշխատակազմի պահպանման համար կօգտագործվի 2 մլրդ 234 մլն դրամ: