Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Լիբանանի գործարարները հետաքրքրված են ՀՀ-ում գործունեություն ծավալելու հնարավորություններով
02/11/2017 11:40
Կիսվել

Լիբանանի գործարարները հետաքրքրված են ՀՀ-ում գործունեություն ծավալելու հնարավորություններով

Լիբանանցի գործարարները հետաքրքրված են Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորություններով: Նրանց ուշադրության կենտրոնում առևտրի, ինչպես նաեւ զբոսաշրջության ոլորտներն են: Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Լիբանանի շրջանի ատենապետ Սեպուհ Կալպակյանի կարծիքով, անհրաժեշտություն կա, որ երկու երկրների համապատասխան մարմիններն ավելի աշխուժ գործեն, որպեսզի արդյունքները սպասեցնել չտան:

«Թե հայաստանցին, թե լիբանանցին, երկուսն էլ ունեն առևտրային և տնտեսական լավ միտք: Բայց եւ այնպես երկու ժողովուրդներն էլ ապրում են երկրներում, որոնք դիմագրավում են տնտեսական ճգնաժամ: Երկու երկիրների մոտ լինելն անպայման պետք է նպաստի տնտեսական գործարքների ակտիվացմանը: Պետք է ասեմ, որ վերջին ժամանակահատվածում լիբանանցի գործարարների շրջանում նկատվում է հետաքրքրություն Հայաստանում առևտրի, ինչպես նաեւ զբոսաշրջության ոլորտների նկատմամբ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սեպուհ Գալփաքյանի հետ:

Երկու երկրների տնտեսական կապերի ակտիվացման գործում կարևորվում է նաև տեղի հայ համայնքի դերը: Պատգամավորը նշեց, որ վերջին շրջանում տեղի հայ համայնքի ներկայացուցիչներից շատերը հետաքրքրություն են ցուցաբերում նորանկախ Հայաստանի նկատմամբ:

«Ուրախալի է, որ անցնող տարիներին շատ լիբանանահայեր դիմել են քաղաքացիության համար: Դրական է մեծ թվով հայորդիների համար Երևան հաճախ այցելությունը: Նրանցից շատերի մոտ կա հայրենիքում գործ հիմնելու հետարքրքություն: Հուսանք, արդյունք կլինի և կստեղծվեն գործնական կապեր»,-ասաց նա:

Խոսելով հայ համայնքի մասին` պատգամավորը նշեց, որ նախքան 1975-ի քաղաքացիական պատերազմը, Լիբանանի համայնքը համարվում էր խոշոր եւ տեղի հայերի թիվը հաշվվում էր ավելի քան 250 000: Այդ 15 տարի տևած պատերազմի ընթացքում համայնքի կեսից ավելին գաղթեց:

«Հետեւաբար մեր ուժը, կարող ենք ասել, կիսվեց, սակայն այս ամենի հետ մեկտեղ համայնքը գրեթե չկորցրեց իր աշխատունակությունը: Ինչ վերաբերում է այն ոլորտներին, որտեղ մեր հայրենակիցները ներգրավված են, կարող եմ ասել, որ ամեն տեղ են: Չկա մի ոլորտ, որտեղ  հաջողակ հայ չլինի: Նրանք ներգրավված են հիմնականում արհեստի, ոսկերչության, առևտրի, ինչպես նաեւ բժշկական, շինարարական ոլորտներում»,-ասաց Սեպուհ Գալփակյանը:

Խոսելով համայնքի խնդիրների մասին` հայ ազգի պատգամավորը նշեց, որ ունեն հայապահպանության, տնտեսական խնդիր, բայց գլխավորը հայապահպանությունն է: Համայնքի աշակերտության զգալի հատվածը հաճախում է ոչ հայկական դպրոց, խառն ամուսնություններ են գրանցվում:

Լիբանանի հայ համայնքը մեծ դեր ունեցավ սիրիահայերի համար: Պատերազմի առաջին իսկ օրից սիրիահայերի ամենաապահով օթեւանը Լիբանանն էր, քանի որ սահմանակից երկիր է, իսկ տեղի հայ համայնքը բավական կազմակերպված է:

«Հազարավոր սիրիահայերի աջակցություն ցուցաբերվեց՝ կրթական, բժշկական, նյութական եւ ամեն տեսակի: Մեր տների, ինչպես նաև կենտրոնատեղերի դռները բաց մնացին: Երբ նկատվեց, որ պատերազմի ավարտը ձգձգվում է, սիրիահայերը սկսեցին արմատական լուծումների մասին մտածել: Ոմանք մեկնեցին Հայաստան, ուրիշներ Կանադա, Ավստրալիա եւ այլ երկրներ: Նրանք, ովքեր հնարավորություն ունեին Լիբանանում մնալու, տեղավորվեցին այստեղ»,-ասաց նա` նշելով, որ Հալեպի ազատագրումից հետո այնտեղ վերադարձողների թիվը մեծ չէ:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85