Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50-1.00
EUR BUY - 402.00-6.00 EUR SELL - 408.00-1.00
OIL:  BRENT - 102.29+0.69 WTI - 89.80-0.45
COMEX:  GOLD - 4113.80-0.64 SILVER - 59.90-1.61
COMEX:  PLATINUM - 1669.70-2.14
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.17-0.11 EUR/GBP - 1.12-0.34
FOREX:  EUR/USD - 1.12-0.34 GBP/USD - 1.3207-0.33
STOCKS RUS:  RTSI - 857.80-0.10
STOCKS US: DOW JONES - 51179.87-0.66 NASDAQ - 27538.69-0.22
STOCKS US: S&P 500 - 7801.77-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 69042.11-1.42 TOPIX - 4091.46-1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23785.79-1.43 SSEC - 3811.90-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 10458.50-0.79 CAC40 - 7769.21-1.22
STOCKS EUR:  DAX - 25104.36-1.35
08/10/2026  CBA:  USD - 361.97-0.35 GBP - 477.76-1.08
08/10/2026  CBA:  EURO - 404.72-0.72
08/10/2026  CBA:  GOLD - 47661-756 SILVER - 699.25-11.33
Կարեն Կարապետյանը պատասխանել է 2018թ. հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ցանկության մասին հարցին
02/11/2017 14:26
Կիսվել

Կարեն Կարապետյանը պատասխանել է 2018թ. հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ցանկության մասին հարցին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն ապարդյուն է համարում խոսակցություններն այն մասին, թե իր և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել 2018 թվականին իր փոխվարչապետ դառնալու շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Կարապետյանը հայտարարեց կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ես այս հարցին բազմիցս պատասխանել եմ: Այս պահի դրությամբ ապրիլի 9-ից հետո Հայաստանի հանրապետական կուսակցությունը կոալիցիոն գործընկերոջ հետ համատեղ առաջարկելու է վարչապետի իր թեկնածությունը: Նման քննարկումներ մենք չենք ունեցել, ուստի որևէ պայմանավորվածության մասին խոսելն ապարդյուն է»,- հայտարարեց վարչապետը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք ցանկանում է մնալ ՀՀ վարչապետի պաշտոնում՝ Կարապետյանն ասաց. «Ես հստակ հայտարարել եմ, որ պատրաստ եմ: Շարունակում եմ աշխատանքները հնարավորություններիս ներածին չափով: Ես ցանկանում եմ ծառայել մեր երկրին: Վստահ եմ, որ մենք հաստատ կարող ենք լավ երկիր ունենալ՝ տրամաբանական, զարգացող»:  Նա ընդգծեց, որ ՀՀԿ հետագա անելիքները հստակ ձևակերպված են: «Մենք նոր սահմանադրություն ենք ընդունել, նոր կարգավիճակի ենք անցնում, որտեղ հստակ ձևակերպված է, թե ինչպես դա կլինի»,- նշեց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք համակարծիք է մի խումբ հանրապետական գործիչների այն պնդմանը, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է որպես ՀՀԿ նախագահ և Հայաստանի անվտանգության երաշխավոր՝ վարչապետն ասաց. «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վարկանիշին՝ որպես անվտանգության երաշխավոր, որպես մեծ փորձ ունեցող ղեկավար, պետք է ասեմ, որ ես այդ պնդումների հետ լիարժեք համաձայն եմ»:

08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
47661
-756
Արծաթ
699.25
-11.33