
1,6 մլրդ դրամ ՊԵԿ-ին՝ աշխատավարձերի, հավելավճարների, պարգևատրումների և խրախուսումների վճարման համար
ՀՀ կառավարությունը Պետական եկամուտների կոմիտեին կհատկացնի 1 մլրդ 665 մլն 144 հազար դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության հավանությանն արժանացած նախագծով նշված գումարից 389 մլն 203 հազար 500 դրամը կուղղվի աշխատողների աշխատավարձերի և հավելավճարների, իսկ 1 մլրդ 275 մլն 940 հազար 800 դրամը` պարգևատրումների, դրամական խրախուսումների ու հատուկ վճարների համար:
Ակնկալվում է, որ բարձր արդյունավետություն ցուցաբերող աշխատակիցների պարգևատրումը այն կնպաստի համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: