Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Անվանացուցակ չներկայացրած փոխադրողները չեն կարողանա հատել Ռուսաստանի Դաշնության սահմանը
09/11/2017 17:22
Կիսվել

Անվանացուցակ չներկայացրած փոխադրողները չեն կարողանա հատել Ռուսաստանի Դաշնության սահմանը

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումները կանոնակարգելու նպատակով 2017թ. հոկտեմբերին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվել է «Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» նոր համաձայնագիր։ Այն նպատակ ունի կանոնակարգելու երկու երկրների միջև միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները։

Ըստ համաձայնագրի՝ ԱՊՀ անդամ երկրների միջև տրանսպորտային անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես կանոնավոր, այնպես էլ ոչ կանոնավոր ուղևորափոխադրողները պարտավոր են տեղեկատվական օպերատորների հետ կնքել համաձայնագիր, ըստ որի՝ մինչև երթը սկսելը պետք է տրամադրեն տրանսպորտային միջոցի անձնակազմի և ուղևորների անվանացուցակը: Հակառակ դեպքում հնարավորություն չեն ունենա հատել տվյալ երկրի սահմանը:

Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն բացառապես երկու երկրների լիազոր մարմինների կողմից հաստատված փաստաթղթերով (չվացուցակի, երթուղու սխեմայի, փոխադրավարձի վերաբերյալ) թույլտվությունների բնօրինակների հիման վրա։

Երկու երկրների օրենսդրության համաձայն՝ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն միայն ավտոկայարաններից։ Լիազոր մարմինների կողմից թույլտվություններ կտրամադրվեն այն փոխադրողներին, որոնք ավտոկայարանների հետ կունենան սպասարկման պայմանագրեր։

Փաստաթղթով սահմանվում է նաև Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու կարգը։ Ըստ այդմ՝ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն միայն լիազոր մարմնի կողմից տրված թույլտվությունների հիման վրա։

ՌԴ և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր փոխադրումներ կատարելու թույլտվություն ստանալու համար փոխադրողները պետք է դիմեն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն։

Թույլտվություն տրամադրելու համար պարտադիր պայման է սահմանվում, որ տվյալ փոխադրումը լինի զբոսաշրջային կամ որևէ այլ նպատակով և չկրի կանոնավոր բնույթ։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85