Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
«ProWine China»-ն հայկական խմիչքների համար կարող է դառնալ չինական շուկա մուտք գործելու դարպասը
14/11/2017 11:48
Կիսվել

«ProWine China»-ն հայկական խմիչքների համար կարող է դառնալ չինական շուկա մուտք գործելու դարպասը

Հայկական ալկոհոլային խմիչքները միասնական ազգային տաղավարով ներկայացվել են «ProWine China 2017» գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային ամենամյա ցուցահանդեսին: Կազմակերպիչները հույս ունեն, որ մասնակցության արդյունքում հայ արտադրողները գործարար կապեր հաստատելու և իրացման նոր շուկաներ գտնելու հնարավորություններ կունենան: Թեմայի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանի հետ:

– Հայաստանն ինչպե՞ս է ներկայացված «Prօwine China 2017»-ին: Քանի ընկերություն է ներկայացված:

– Չինաստանի Շանհայ քաղաքում նոյեմբերի 14-ին մեկնարկել է «ProWine China 2017» գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային ամենամյա ցուցահանդեսը: Ցանկանում եմ ընդգծել, որ այս տարի առաջին անգամ Հայաստանը ներկայանում է ProWine-ում միասնական ազգային տաղավարով: Առաջիկա երեք օրերի ընթացքում հայկական 13 ընկերություններ իրենց ալկոհոլային արտադրանքը կներկայացնեն այս հեղինակավոր ցուցահանդեսի այցելուներին:

– Ովքե՞ր են զբաղվել նախապատրաստական աշխատանքներով, ո՞ւմ ջանքերով է կայացել ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը:

– Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպչական աշխատանքները պետական աջակցության ծրագրերի շրջանակներում կատարվել են Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից: Հիմնադրամների խնդրանքով, Հայաստանի ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորինս արդյունավետ դարձնելու նպատակով ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը և ՉԺՀ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչը ցուցաբերել են անհրաժեշտ աջակցություն հայկական տաղավար այցելուներ ներգրավելու, ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության մասին տեղեկատվությունը համապատասխան գործարար շրջանակներին փոխանցելու, չինարենի թարգմանիչներ տրամադրելու և այլնի հարցում:

– Ինչո՞ւ ընտրվեց հենց այս ցուցահանդեսը, մասնակիցների ի՞նչ շրջանակ է այն ապահովում:

– «ProWine China»-ն չինական շուկայում գործող գինիների և ալկոհոլային խմիչքների առաջատար միջազգային ցուցահանդեսն է: Այն շատ արդյունավետ հարթակ է միջազգային արտադրողների և տեղական մատակարարների համար՝ հնարավորություններ ընձեռելով վերջիններիս ներկայացնելու իրենց արտադրանքը, ծանոթանալու չինական շուկային և հաստատելու գործարար կապեր: Նշեմ, որ նախորդ տարի այս ցուցահանդեսին մասնակցել են շուրջ  650 արտադրող 37 երկրներից: Իսկ այցելուների թիվը՝ բաղկացած ալկոհոլային խմիչքներ ներկրողներից, մատակարարներից, վաճառքով զբաղվողներից գերազանցել է 12000-ը:

– Հայկական ալկոհոլային խմիչքների համար ի՞նչ հնարավորություններ կստեղծի այս ցուցահանդեսին մասնակցությունը:

– «ProWine China»-ն հայկական ալկոհոլային խմիչքների համար կարող է դառնալ չինական շուկա մուտք գործելու դարպասը: Այս և նմանատիպ այլ ցուցահանդեսներին Հայաստանի շարունակական մասնակցությունը կբարձրացնի չինական շուկայում հայկական գինու, կոնյակի և այլ ալկոհոլային խմիչքների ճանաչելիությունը՝ այդպիսով խթանելով հայկական ալկոհոլային արտադրանքի առաջխաղացումը չինական՝ աշխարհում ամենաարագ տեմպերով զարգացող շուկայում: Վստահ եմ, որ մեր հայկական արտադրանքն այստեղ իրացվելու լուրջ ներուժ ունի:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04