2017թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 340 արևային վահանակ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին ինն ամսում Հայաստանում արտադրվել է 340 արևային վահանակ։
Միևնույն ժամանակ, արտադրվել է 17 մեծ հզորության տրանսֆորմատոր, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից պակաս է մեկով կամ 5.6%-ով։ Էլեկտրական հաշվիչների արտադրությունն աճել է 2.5 անգամ և կազմել 28,177 հատ, իսկ ավտոմոբիլային մարտկոցների արտադրությունն աճել է 13.4%-ով և կազմել 13,816 հատ։