
Արթուր Ջավադյանի այցը Մինսկ
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մինսկ՝ Բելոռուս, որտեղ մասնակցելու է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 15-րդ նիստի աշխատանքներին:
Միջոցառման շրջանակում նախատեսվում է քննարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի, միության անդամ պետությունների միջև վարկային պատմությունների մաս կազմող տվյալների փոխանակման համաձայնագրի նախագծի և միության անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակին և 2017 թ. 10 ամիսների ընթացքում իրականացվող դրամավարկային քաղաքականության, այդ թվում՝ փոխարժեքային քաղաքականության, վերաբերյալ հարցեր: