Բիզնես

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Ucom. որակյալ IP հեռուստատեսություն և ֆիքսված ինտերնետ Հրազդան քաղաքում
16/11/2017 15:38
Կիսվել

Ucom. որակյալ IP հեռուստատեսություն և ֆիքսված ինտերնետ Հրազդան քաղաքում

Ucom ընկերությունը շարունակում է տեխնիկապես վերազինել ու արդիականացնել առկա շարժական ցանցը, ինչպես նաև ընդլայնել ֆիքսված ցանցի ծածկույթը: Վերջին մեկ ամսվա ընթացքում գործարկվել է Հրազդան քաղաքի տվյալների կենտրոնը, ինչի արդյունքում այժմ նաև այդ քաղաքի բնակիչների համար հասանելի են դարձել օպտիկամանրաթելային կապի միջոցով մատուցվող ֆիքսված կապի ծառայությունները, մասնավորապես՝ IP-հեռուստատեսության բազմաթիվ, բազմաժանր և բազմաբովանդակ հեռուստաալիքները, լայնաշերտ ինտերնետը և նոր սերնդի թվային հեռախոսակապը:

Հրազդանում իրականացված աշխատանքների շնորհիվ՝ բարձրացել է Հրազդանի հանգույցով անցնող (այդ հանգույցի կողմից սպասարկվող) ծառայությունների որակը, հզորացել և ավելի ճկուն են դարձել մարզի բջջային կայանների հենացանցը, միջազգային տրանզիտ և մագիստրալային կապուղիները։  Մեծածավալ աշխատանքներ են իրականացվել նաև շարժական ցանցի բազային կայաններում՝ նորացվել են կայանների մարտկոցները, լուծվել են նախկինում ծագած տեխնիկական խնդիրները, ինչը թույլ է տվել մեծապես կայունացնել ցանցի աշխատանքը:

«Հրազդանում օրեցօր շատանում են ֆիքսված կապի բաժանորդները: Հիմնականում ցանկանում են դիտել Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի հաղորդումները և գոհ են որակյալ կապից», – նշում է Հրազդանում Ucom-ի աշխատակից Ռուզաննա Մկրտչյանը:

Մատչելի և որակյալ փաթեթային լուծումների շնորհիվ՝ հրազդանցիները կարող են միաժամանակ օգտվել մի քանի ծառայություններից, ամսվա վերջում ունենալ մեկ ընդհանուր հաշիվ և զգալիորեն խնայել՝ օգտվելով «4 Play» առաջարկից: Ավելին, այդ առաջարկից օգտվողները կկարողանան ստեղծել խումբ՝ այնտեղ ներառելով Ucom շարժական կապի 5 բաժանորդի, և միմյանց հետ խոսել անսահմանափակ:

«Որպես հայկական ընկերություն՝ Ucom-ն անում է ամեն ինչ, որպեսզի մարզերի բնակիչներին հասանելի լինեն այն բոլոր ծառայությունները, որոնցից օգտվում են մայրաքաղաքի ու մի շարք այլ բնակավայրերի բաժանորդները: Մենք շարունակաբար ընդլայնելու ենք մատուցվող ծառայությունների աշխարհագրությունը և ջանք չենք խնայի մեր բաժանորդներին որակյալ և մատչելի լուծումներ առաջարկելու համար», – նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում Ucom ընկերության ֆիքսված կապի ծառայությունները հասանելի են դարձել Քաջարանում, Դիլիջանում, Արարատում, Վեդիում և Ջերմուկում:   

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6