Բիզնես

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Beeline. Անդրեյ Պյատախինը ներկայացրել է բիզնեսի զարգացման իր տեսլականը
17/11/2017 16:07
Կիսվել

Beeline. Անդրեյ Պյատախինը ներկայացրել է բիզնեսի զարգացման իր տեսլականը

Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Մերգելյան» ակումբում հանդես է եկել դասախոսությամբ, որի ժամանակ ներկայացրել է բիզնեսի զարգացման իր տեսլականը՝ մասնավորապես հեռահաղորդակցության ոլորտում։

«Թվային տեխնոլոգիաներ և ապագայի բիզնես» դասախոսության ընթացքում ընկերության ղեկավարը պատմել է այն մասին, թե ինչպես պետք է բիզնեսները հարմարվեն ժամանակակից աշխարհին և ինչպիսի փոփոխությունների ենթարկվեն զարգանալու համար։ Ներկաների հետ Անդրեյ Պյատախինը կիսվել է իր ղեկավարած ընկերության փորձով, ինչպես նաև աշխարհի առաջատար ընկերությունների՝Amazon-ի, Facebook-ի, Uber-ի և այլն, որոնց ղեկավարների հետ հանդիպումներ է ունեցել վերջերս։

Beeline. Անդրեյ Պյատախինը ներկայացրել է բիզնեսի զարգացման իր տեսլականը

«Այսօր աշխարհը փոփոխվում է շատ արագ և մենք հայտնվել ենք լրիվ նոր՝ թվային իրականության մեջ։ Դա սկզբունքորեն փոխում է աշխատանքային պայմաններն ու զարգացման նախադրյալները։ Աշխատանքի կազմակերպման հին մոդելները էլ չեն աշխատում, և մենք էլ որպես հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտում աշխատող ընկերություն պարտավոր ենք շարժվել թվայնացման ճանապարհով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ «Մերգելյան ակումբ» նախագիծը 2015 թ.-ից իրականացվում է «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» (NTEF) բարեգործական հիմնադրամի կողմից: Ծրագրի նպատակն է կրթել և աջակցել նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող երիտասարդներին՝ զինելով նրանց  բիզնես սկսելու և զարգացնելու համար անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով։

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75