![Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն](https://b24.am/pub/uploads/2017/11/13293_am_3_352043382.jpg)
Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել հանրային կառավարման, գործարար միջավայրի բարելավման, հարկային վարչարարության, գյուղատնտեսության, կրթության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը:
Անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանի թվային օրակարգ» ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքներին: