Վարչապետ Կարեն Կարապետյանը երկվորյակների պապիկ է դարձել
Վարչապետ Կարեն Կարապետյանը երկվորյակների պապիկ է դարձել. ծնվել են նրա դստեր տղան և աղջիկը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, ով վարչապետ Կարեն Կարապետյանի դստեր ամուսինն է, հայտնել է, որ ծնվել են իր զույգ բալիկները: Այս մասին փոխնախարարը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Տղաս ու աղջիկս ծնվեցին», – նշել է նա ու ստացել բազմաթիվ շնորհավորանքներ:
«Բիզնես 24»-ը շնորհավորում է Հայկ Հարությունյանին և Կարեն Կարապետյանին, իսկ բալիկներին ցանկանում առողջություն: