Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Beeline. տրանսֆորմացիայի առաջին փուլի արդյունքները
23/11/2017 11:25
Կիսվել

Beeline. տրանսֆորմացիայի առաջին փուլի արդյունքները

Հայաստանում Beeline-ն ամփոփում է ընկերությունում անցկացվող գլոբալ տրանսֆորմացիայի հերթական փուլի արդյունքները։

Այս գլոբալ ռազմավարական գործընթացի նպատակն է ընկերությունը դարձնել նոր սերնդի կազմակերպություն, որն անցել է օպտիմիզացման փուլով և աշխատանքի մեջ կիրառում է ժամանակակից կառավարման մոդելներ։ Մասնավորապես, կրճատվել են ընկերության գործառնական ծախսերը, տեղի է ունեցել կորպորատիվ մշակույթի տրանսֆորմացիա, գրասենյակներում և աշխատատեղերում ներդրվել են ժամանակակից տեխնիկական միջոցներ, բարելավվել են լոգիստիկայի գործընթացները, ներդրվել են գլոբալ կառուցվածքներ, ինչպիսիք են GSS-երն ու HUB-երը, ինչպես նաև ստեղծվել են փորձագիտական կենտրոններ, ինչպիսի է Հայաստանում բացված IT Hub-ը։

Beeline. տրանսֆորմացիայի առաջին փուլի արդյունքները

Տրանսֆորմացիայի գործընթացին մասնակցում են ընկերության բոլոր աշխատակիցները, ովքեր բաժանվել են մի քանի խմբի և մասնակցել են #BeTheChange մրցույթին։ Խմբերի նպատակն էր մշակել ընկերության գործառույթների պարզեցմանն ուղղված լուծումներ։

«Ամբողջ աշխարհում այժմ հեռահաղորդակցման ոլորտի ընկերությունները կանգնած են միևնույն մարտահրավերի առջև՝ գտնել իրենց տեղը նոր թվային աշխարում։ Մենք համոզված ենք, որ բիզնեսի նոր ուղղվածությամբ կկարողանանք բավարարել մեր խմբի 235 մլն հաճախորդների պահանջները։ Դրա համար մենք ինքներս էլ ենք անցնում թվային հարթակների կիրառմանն ընկերության ներսում՝ ներքին աշխատանքը կազմակերպելիս, և ուշադրության կենտրոնում ենք պահում նոր սերնդի թվային ծառայությունների տրամադրումը բաժանորդներին», – նշեց VEON խմբի գործառնական արդյունավետության գծով տնօրեն Ալեքսանդր Մատյուշկան:

Beeline. տրանսֆորմացիայի առաջին փուլի արդյունքները

«Մենք մեծագույն լրջությամբ ենք մոտենում մեր ընկերության սահմաններում տեղի ունեցող տրանսֆորմացիային և որպես նոր բիզնես մոդելներին անցելու առաջին քայլ որոշել ենք տրանսֆորմացիայի գործընթացում ներգրավել ընկերության բոլոր աշխատակիցներին։ Կարծում եմ տրամաբանական է, որ ծրագրերի կառավարման ժամանակակից մոդելներին ացնումը կատարվի agile-ի ու lean-ի մեթոդների կիրառմամբ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Արդեն մի քանի ամիս է, ինչ մեր ընկերությունում անցկացվում է #BeTheChange մրցույթը։ Մասնակից խմբերը կազմվել են տարբեր բաժինների աշխատակիցներից, որոնք մշակում են տրանսֆորմացիային ուղղված նախագծեր։ Այդպիսով մենք լուծում ենք երկու խնդիր՝ գործնականորեն ներդնում ենք agile մեթոդով աշխատելու նախադեպ և միաժամանակ լուծումներ գտնում տարատեսակ խնդիրների համար։ Լավագույն լուծումներ առաջարկած խմբերն էլ կստանան զգալի դրամական պարգևներ», – նշեց Հայաստանում Beeline-ի տրանսֆորմացիայի ղեկավար Արշակ Մուրադյանը:

Նշենք, որ ընկերությունում նախատեսվում է անցկացնել նմանատիպ միջոցառումներ՝ ուղղված աշխարհի առաջատար ընկերությունների լավագույն փորձի ներդրմանը «ՎԵՈՆ Արմենիա»-ում։

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75