Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Կարեն Կարապետյան. Մեր վերջնական նպատակը հայկական գինին միջազգային ճանաչելի բրենդ դարձնելն է
23/11/2017 15:07
Կիսվել

Կարեն Կարապետյան. Մեր վերջնական նպատակը հայկական գինին միջազգային ճանաչելի բրենդ դարձնելն է

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է նոյեմբերի 23-24-ը Երևանում անցկացվող Գինու միջազգային համաժողովի բացմանը:

Ողջունելով ֆորումի մասնակիցներին և մաղթելով արդյունավետ աշխատանք՝վարչապետը, մասնավորապես, նշել է. «Հայաստանն այսօր իրականում գինու վերածնունդ է ապրում: Պահպանելով գինեգործության մեր ավանդույթները՝ համադրում ենք դրանք ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների և գիտական ներուժի հետ` հույս ունենալով և ստանալով որակյալ գինի: Իսկ հայկական գինի ասելով՝ մենք հասկանում ենք ավելի քան 6000 տարվա պատմություն, ավանդույթներ, մշակույթ, նվիրվածություն և սեր խաղողի վազի և գինու նկատմամբ:

ՀՀ կառավարության կողմից ոլորտը ճանաչվել է տնտեսության գերակա ճյուղ: Ստեղծել ենք Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը՝ երկրում խաղողագործության զարգացումը խթանելու, երկրի գինեգործության վարկանիշն ու մրցունակությունը միջազգային ասպարեզում բարձրացնելու, արտահանման ծավալներն ավելացնելու, Հայաստանի գրավչությունը՝ որպես գինեգործական երկիր բարձրացնելու համար: Մեր վերջնական նպատակն է, և մենք վստահ ենք, որ հասնելու ենք դրան՝ հայկական գինին դարձնել ճանաչելի միջազգային բրենդ, ներգրավել նոր ներդրումներ գինեգործության մեջ, հասնել գինու արտահանման ծավալների մեծացմանը և աշխարհի «գինու քարտեզի» վրա մեր հաստատուն և կայուն տեղն ունենալ:

Ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ միտումները բավական դրական են. Հայաստանում 2016 թ. արտադրվել է մոտ 7,5 մլն լիտր գինի, ինչը 14 տոկոսով ավելի է, քան 2015 թ.: Արտահանման առումով ունենք նույնպես լավ ցուցանիշ՝ 2016 թ. արտահանվել է ավելի քան 1,8 մլն. լիտր գինի, որը 37 տոկոսով ավելի է, քան 2015 թ.: Գործընկերներս խոստացել են, որ 2017 թ. վերլուծությունը դեռ ավարտված չէ, բայց դինամիկան պահպանվում է և նույնպես դրական է»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այսօր Հայաստանում ունենք ֆրանսիական, իտալական, գերմանական տեխնոլոգիաներով և սարքավորումներով հագեցած գինու գործարաններ, ունենք արգենտինական, ամերիկյան, շվեյցարական և իտալական ներդրումներ, և ներդրողների մեջ զգալի մաս են կազմում սփյուռքահայ գործընկերները: «Ուրախալի է նաև, որ ունենք ներքին ներդրումների աճ: Սա չափազանց կարևոր փաստ է, որովհետև տնտեսության մեջ ներքին ներդրումների աճ ունենալու դեպքում համոզված ենք, որ կունենանք նաև մեծածավալ արտաքին ներդրումներ: Հայաստանը բաց է գինու, խաղողագործության և այլ ոլորտներում մեծածավալ ներդրումների ներգրավման համար, և պատրաստ ենք մեր գործընկերների հետ աշխատել՝ լավագույն գործարար միջավայրն ապահովելու ներդրողների համար: Իսկ այս համաժողովը Հայաստանի համար, կարծում եմ, յուրահատուկ հարթակ է՝ աշխարհի տարբեր երկրներից լավագույն մասնագետների հետ քննարկելու գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը, համագործակցության նոր կապեր ստեղծելու հայկական գինեգործության զարգացման համար և նոր փոխշահավետ նախագծեր ձևակերպելու մեր միջազգային գործընկերների հետ», – ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը լավ տրամադրություն է մաղթել մասնակիցներին և հույս հայտնել, որ համաժողովից հետո կձեռնարկվեն շատ ավելի գիտակցված և որոշակի քայլեր, որպեսզի այս ոլորտը լավ զարգանա:

Գինու միջազգային համաժողովը նախաձեռնել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը: Այն անցկացվում է «Գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը. հետևություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» խորագրի ներքո: Համաժողովի նպատակն է՝ շահագրգիռ մասնագետներին և ընկերություններին միջազգային հարթակ տրամադրելու միջոցով վերհանել ոլորտի զարգացման, ներդրումների ներգրավման, մասնագիտական կարողությունների ամրապնդման, գործարար և գիտական հետագա համագործակցության հեռանկարները:

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44