
Այս տարի Հայաստան ներմուծումն աճել է 24%-ով
Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկիր է ներմուծվել 3 մլրդ 234.4 մլն ԱՄՆ դոլարի կամ շուրջ 1 մլրդ 559.2 մլն ՀՀ դրամի արտադրանք: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրի ներմուծման ծավալներն աճել են 24%-ով:
Ներմուծման ծավալի ամենամեծ ցուցանիշը գրանցվել է հոկտեմբերին՝ 413,2 մլն ԱՄՆ դոլար և սեպտեմբերին՝ 400,2 մլն ԱՄՆ դոլար:
Հարկ է նշել, որ Հայաստանն առավելապես ներմուծում է Ռուսաստանից: Մեր երկրի ներմուծման ծավալում համեմատաբար մեծ մասնաբաժին ունեն նաև Վրաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Չինաստանը:
Հայաստանի ներմուծման կառուցվածքում գերակշռում է 4 խումբ ապրանքատեսակ՝ հանքահումքային արտադրանք, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, նաև՝ պատրաստի սննդի արտադրանքը և քիմիայի ու դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք: