Նավթի գները նվազել են – 27/11/17
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում նոյեմբերի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.00%-ով և կազմել 57.77 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.30%-ով և կազմել 63.67 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):