Տնտեսական

USD BUY - 383.00-1.00 USD SELL - 386.50-0.50
EUR BUY - 430.00+1.00 EUR SELL - 437.00+1.00
OIL:  BRENT - 65.52+1.03 WTI - 62.74+1.31
COMEX:  GOLD - 3213.00-0.42 SILVER - 32.31-0.89
COMEX:  PLATINUM - 1005.10+1.36
LME:  ALUMINIUM - 2450.00-1.27 COPPER - 9523.50+0.80
LME:  NICKEL - 15562.00-0.55 TIN - 32899.00+0.25
LME:  LEAD - 1961.50-1.93 ZINC - 2676.50-0.56
FOREX:  USD/JPY - 144.81-0.17 EUR/GBP - 1.1243+0.35
FOREX:  EUR/USD - 1.1243+0.35 GBP/USD - 1.3362+0.36
STOCKS RUS:  RTSI - 1129.27+1.94
STOCKS US: DOW JONES - 42792.07+0.32 NASDAQ - 19215.46+0.02
STOCKS US: S&P 500 - 5963.60+0.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 37529.49+0.08 TOPIX - 2738.83+0.02
STOCKS CHINA:  HANG SENG - 23681.48+1.49 SSEC - 3380.48+0.38
STOCKS EUR:  FTSE100 - 8699.31+0.17 CAC40 - 7883.63-0.04
STOCKS EUR:  DAX - 23934.98+0.70
20/05/2025  CBA:  USD - 384.92-1.28 GBP - 514.37-2.60
20/05/2025  CBA:  EURO - 432.84-2.64
20/05/2025  CBA:  GOLD - 39975.00+454.00 SILVER - 402.45+3.44
Տոնական օրերին մաքսատներում և առևտրային բանկերում կսահմանվի աշխատանքների կազմակերպման հերթապահություն
30/11/2017 17:09
Կիսվել

Տոնական օրերին մաքսատներում և առևտրային բանկերում կսահմանվի աշխատանքների կազմակերպման հերթապահություն

Վարչապետի երրորդ հանձնարարականը տոնական և նախատոնական օրերին մաքսային ծառայության և առևտրային բանկերի աշխատանքային գրաֆիկ սահմանելու վերաբերյալ էր: «Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ տոնական և նախատոնական օրերին կտրուկ ակտիվանում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարողների գործունեությունը, ընդլայնվում են ներմուծման ու արտահանման ծավալներն ու հաճախականությունը, ֆիզիկական անձինք առավել հաճախ են հատում մաքսային սահմանը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ապահովել տոնական և նախատոնական օրերին արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող գործարարներին ու քաղաքացիներին մաքսային մարմնի, ինչպես նաև առևտրային բանկերի կողմից համապատասխան ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումները ժամանակին, առանց ընդհատումների և պատշաճ մակարդակով կազմակերպումը», – ասել է Կարեն Կարապետյանը։

Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին և առաջարկել Կենտրոնական բանկի նախագահին դեկտեմբերի 2-ից սկսած՝ մինչև հունվար ամսվա տոնական օրերի ավարտը, տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով՝ շաբաթ, կիրակի և տոնական օրերին բոլոր մաքսատներում, ինչպես նաև առևտրային բանկերում սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն՝ նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկին համապատասխան:

20/05/2025
դրամ
Դոլար (USD)
384.92
-1.28
Եվրո (EUR)
432.84
-2.64
Ռուբլի (RUR)
4.77
-0.03
Լարի (GEL)
140.53
-0.47
39975.00
+454.00
Արծաթ
402.45
+3.44