Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
«Arriva» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի միասնական երթուղային ցանցի ծրագրով
04/12/2017 13:14
Կիսվել

«Arriva» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի միասնական երթուղային ցանցի ծրագրով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 4-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային և «Arriva» տրանսպորտային ընկերության գործադիր տնօրեն Դանիել Ադամկային։ Այս մասին «Բիզնես 24»-ին են տեղեկացնում ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունից։

Դեսպանը նախարարին ներկայացրեց տրանսպորտային համակարգի շահագործման Չեխիայի օրինակելի փորձը և դրանում «Arriva» ընկերության ունեցած դերը և հույս հայտնեց, որ կարող է փոխշահավետ համագործակցություն ձևավորվել:

Դանիել Ադամկան մանրամասնեց ընկերության գործունեությունը, իրենց տրանսպորտային միջոցները, որոնք տարբեր տեղատարողությամբ բարձրակարգ ավտոբուսներ են, շահագործվում են ավելի քան 14  եվրոպական երկրներում։ Բացի ավտոբուսների արտադրությունից՝ մշակում են նաև տրանսպորտային միջոցների տեխնոլոգիական նոր մոտեցումներ։ Նա նաև ցանկություն հայտնեց ներգրավվելու Հայաստանում նախատեսվող տրանսպորտային համակարգի ներդրման ծրագրում։

Վահան Մարտիրոսյանը նշեց, որ նախատեսվում է փոխել Հայաստանի տրանսպորտային համակարգի կառավարումը և ուրախ կլինի, եթե Եվրոպայի տրանսպորտային ամենամեծ օպերատորներից «Arriva» ընկերությունը ևս մասնակցություն ունենա Հայաստանի մարզերից մեկում նախատեսվող փորձնական ծրագրի մրցույթին։

Նախարարն առաջարկեց համապատասխան ուսումնասիրություններից հետո ներկայացնել ծրագիր, որից հետո շարունակել քննարկումները համագործակցության կոնկրետ ուղղություններով:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75