Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Կառավարությունը 1.289 մլրդ դրամ է հատկացրել ջրամատակարարման սակագնի թանկացման սուբսիդավորմանը
06/12/2017 13:07
Կիսվել

Կառավարությունը 1.289 մլրդ դրամ է հատկացրել ջրամատակարարման սակագնի թանկացման սուբսիդավորմանը

Հայաստանի կառավարությունը 1 միլիարդ 289 միլիոն դրամ է հատկացրել ջրային տնտեսության պետական կոմիտեին՝  ջրամատակարարման սակագնի թանկացումը սուբսիդավորելու համար: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Դուք գիտեք, որ վերջերս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց ջրամատակարարման նոր սակագին, ինչի արդյունքում սակագինը թանկացավ 11.4 դրամով: Դրան հետևեց վարչապետի հայտարարությունը, որ կառավարությունը պետք է ջանքեր գործադրի, որ քաղաքացիներն այդ թանկացման բեռը չզգան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Արամյանը:

Նա նշեց, որ սուբսիդավորումը իրականացվելու է փուլային տարբերակով: 2018թ. սուբսիդավորումը իրականացվելու է այնպես, որ ՀՀ բոլոր քաղաքացիները իրենց վրա չզգան թանկացման բեռը, իսկ 2019թ. թիրախավորվելու է սոցիալապես անապահով խավը: Վարդան Արամյանն ընդգծեց, որ 2019թ. պետք է հստակ կարգ սահմանվի, որպեսզի սոցիալապես անապահով խավի համար ջրամատակարարման սակագնի թանկացումը բեռ չլինի:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մտահոգություն հայտնեց, որ ջրամատակարարումն ապահովող մասնավոր ընկերության համար կարող է պրակտիկա դառնալ սակագինը թանկացնելը, երբ զգում են, որ կառավարությունը բյուջեից գումարներ է հատկացնում և սուբսիդավորում է այդ թանկացումը: «Մտավախություն չունե՞ք, որ նրանք հաջորդ տարի կարող են կրկին թանկացնել սակագինը՝ իմանալով, որ կառավարությունը սուբսիդավորելու է»,- հարցրեց պատգամավորը:

Վարդան Արամյանը վստահեցրեց, որ ջրամատակարարումն ապահովող մասնավոր ընկերությունը չի կարող հենց այնպես վերցնել և սակագին թանկացնել, քանի որ վարձակալության պայմանագրում շատ կոշտ ձևակերպումներով ամրագրված է, թե որ դեպքում ընկերությունը կարող է թանկացման հայտ ներկայացնել: «Ընդ որում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խաղի կանոնները հստակ վերահսկողն է: Եթե թանկացման հայտում լինում են խաղի կանոնների շեղումներ, սակագինը, բնականաբար, չի հաստատվում»,- նշեց Արամյանը:

Նոյեմբերի 22-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվեց «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները սահմանելու հայտը, որով առաջարկվում էր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման ընդհանուր սակագին սահմանել 194.3 դրամ` գործող 180 դրամի փոխարեն: Մոնիթորինգի արդյունքներով և բոլոր հանգամանքների վերլուծությունների արդյունքում հանձնաժողովը որոշում է կայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը գործող 180 դրամի փոխարեն սահմանել 191.4 դրամ:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88