Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
Կհստակեցվի սննդամթերքի արտահանման և ներմուծման դեպքերում պահանջվող փաստաթղթերի, փորձաքննության կարգը
07/12/2017 18:41
Կիսվել

Կհստակեցվի սննդամթերքի արտահանման և ներմուծման դեպքերում պահանջվող փաստաթղթերի, փորձաքննության կարգը

Կառավարության ղեկավարի երրորդ հանձնարարականը արտահանվող և ներմուծվող սննդամթերքի փորձաքննության կարգի հստակեցման վերաբերյալ էր: «Սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվող վարչարարության շահառուների մեծ զանգվածը գործարար միջավայրի ներկայացուցիչներն են։ Այդ տեսանկյունից անհրաժեշտ է, որպեսզի արտահանվող կամ ներմուծվող ապրանքների թույլտվության տրամադրումը, փորձաքննության ներկայացվող պահանջները և կարգը լինեն հստակ և կանխատեսելի։

Ներկայումս գործող կառավարության մի շարք որոշումներով սահմանված սննդամթերքի փորձաքննության անցկացման կարգերում, չնայած կատարված աշխատանքներին, դեռևս ամբողջությամբ չեն տեղայնացվել միջազգային նորմերը՝ օրինակ առավել մեծ ռիսկայնության աստիճանի սննդամթերքի որոշման կարգավորումները և դրանից բխող հետևանքները և այլն։ Արդյունքում գործարարների մոտ օբյեկտիվորեն կարող է առաջանալ տարընկալում, մասնավորապես՝ սննդամթերքի ներմուծման և արտահանման վարչարարության դեպքերում», – ասել է Կարեն Կարապետյանը։

Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է Սննդի անվտանգության պետական ծառայության պետին և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին մինչև տարեվերջ համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել սննդամթերքի արտահանման և ներմուծման դեպքերում պահանջվող փաստաթղթերի, փորձաքննության կարգի հստակեցման, միջազգային նորմերի տեղայնացման՝ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ:

«Մանավանդ, որ վերջերս մամուլում տեղ են գտել հավի մսի ներմուծման հետ կապված որոշ խնդիրների մասին հրապարակումներ», – ընդգծել է կառավարության ղեկավարը:

Կարեն Կարապետյանն անդրադարձել է տոնական և նախատոնական օրերին մաքսային ծառայության և առևտրային բանկերի աշխատանքային գրաֆիկին: «Կառավարության նախորդ նիստի ընթացքում հանձնարարական էր տրվել Պետական եկամունտերի կոմիտեի նախագահին և առաջարկվել Կենտրոնական բանկի նախագահին բոլոր մաքսատներում և առևտրային բանկերում դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի 7-ը շաբաթ, կիրակի և տոնական օրերին սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն։ Հաշվի առնելով այս ժամանակահատվածում արձանագրված և ակնկալվող ներմուծման, արտահանման ծավալների ու հաճախականության կտրուկ ընդլայնումը, դրանից բխող մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների և ծառայությունների մատուցման ծավալները՝ առաջացել է անհրաժեշտություն բոլոր մաքսատներում, ինչպես նաև Սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան ստորաբաժանումներում նախատեսել նաև արտաժամյա աշխատանքային գրաֆիկ՝ միաժամանակ ապահովելով մաքսատներում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերում համապատասխան վճարումների արտաժամյա կատարման հնարավորություն», – նշել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է ապահովել արտակարգ իրավիճակ, որպեսզի հաճախորդը որևէ խնդիր չունենա:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37