Վահան Մարտիրոսյանը ընդունել է «Softline» ընկերության ներկայացուցիչներին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 11-ին ընդունեց «Softline» ընկերության նախագահ Իգոր Բորովիկովին և Հայաստանում «Softline»-ի գլխավոր տնօրեն Սարգիս Հարությունյանին։
Ընկերության ներկայացուցիչները նախարարին ներկայացրին իրենց կողմից Հայաստանում «Data center» (տվյալների մշակման կենտրոն) հիմնելու հնարավորությունը։
Վահան Մարտիրոսյանը նշեց, որ նախարարությունը տեխնիկապես պատրաստ է քննարկելու ներկայացված ծրագրի դրույթներն ու մանրամասները։
Նախարարը համապատասխան վարչության մասնագետներին հանձնարարեց որոշակի ուսումնասիրություններից և ներկայացված բիզնես պլանին ծանոթանալուց հետո առավել ակտիվ շարունակել քննարկումները տեխնիկական բնույթի հարցերի շուրջ: