
ԵՎՐՈՊԱՅԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 1.05-1.37% ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ
Երեկ` մայիսի 26-ին, եվրոպական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով ինդեքսներն ապահովել են աճ 1.05-1.37% սահմաններում: Ինդեքսների աճը մեծապես պայմանավորված է ԱՄՆ-ում մայիս ամսվա ընթացքում սպառողական վստահության ինդեքսի գրանցած մոտ 30% աճով: Առևտրային շրջանների արդյունքներով բրիտանական FTSE 100 ինդեքսն աճել է 1.06%-ով և կազմել 4411.72 կետ, գերմանական DAX ինդեքսն աճել է 1.37%-ով և սահմանվել 4985.60 կետ, իսկ ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.05%-ով և հասել 3270.09 կետի: