
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 27/05/09
Երեկ` մայիսի 26-ին, ռուսական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով հիմնական ինդեքսները կրճատվել են: MICEX (ММВБ) ինդեքսը կրճատվել է 0.96%-ով և կազմել 1040.9 կետ, իսկ RTSI (РТС) ինդեքսը կրճատվել է 2.72%-ով և կազմել 990.26 կետ: Առևտրային շրջանների արդյունքներով ВТБ բանկի արժեթղթերի գները կրճատվել են 3.4%-ով, «Սեվերստալ» ("Северсталь") ընկերության արժեթղթերի գները գրանցել են 3.3% անկում, իսկ ռուսական Խնայբանկի ("Сбербанк") արժեթղթերի գներն աճել են 0.4%-ով: Վերլուծաբանները կանխատեսում են ինդեքսների հետագա աճ` ԱՄՆ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների աճով պայմանավորված: Նշենք, որ սպառողական վստահության ինդեքսն ԱՄՆ-ում մայիս ամսվա ընթացքում աճել է և կազմել 54.9 կետ, մինչդեռ ապրիլ ամսում այն կազմել էր 40.8 կետ: