Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
Խորհրդակցություն` Կարեն Կարապետյանի և Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ
16/12/2017 17:02
Կիսվել

Խորհրդակցություն` Կարեն Կարապետյանի և Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ

Այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ:

Ողջունելով հյուրերին՝ ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է երկու կառավարությունների միջև համագործակցության նման ձևաչափը՝ տարբեր ոլորտներում մոտեցումների համադրման և պետական ծրագրերի արդյունավետության բարձրացման գործում: Արցախի պետնախարարը ներկայացրել է Արցախի տնտեսության ընթացիկ իրավիճակը՝ ընդգծելով, որ 2017 թվականի 9 ամսվա տվյալներով հանրապետությունում հաջողվել է աննախադեպ` 16.5 տոկոս աճ ապահովել: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ տարբեր ոլորտներում խոշոր նախագծեր են մեկնարկել, որոնք առաջիկա տարիներին պայմանավորելու են Արցախի Հանրապետության տնտեսության կայուն զարգացումը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ շեշտել է, որ իրենց յուրաքանչյուր այցն Արցախ ոգևորիչ է: «Արցախի տնտեսության զարգացման ցուցանիշները շատ տպավորիչ են: Մեր կանխատեսմամբ, այս տարի մենք նույնպես կունենանք 2017 թվականի համար նախատեսածից ավելի բարձր ցուցանիշներ, թե տնտեսական աճի, թե տնտեսական ակտիվության, թե արտաքին առևտրի և թե արտահանման ու ներմուծման առումով, և կարծում եմ՝ ճիշտ հիմք կդնենք հետագա զարգացման համար: 2018 թվականի բյուջեն տարբերվում է 2017 թվականի բյուջեից նրանով, որ մեր կարողություններից ելնելով՝ հիմնական շեշտադրումը դրել ենք կայուն տնտեսական աճ ապահովելու համար հիմք ստեղծելու վրա», – նշել է ՀՀ վարչապետը:

Կարեն Կարապետյանն տեղեկացրել է, որ երեկ Մեղրիում պաշտոնապես բացվել է Ազատ տնտեսական գոտին և հրավիրել է Արցախի բիզնեսին նույնպես ներգրավվել այդ հարթակում՝ այն շատ հեռանկարային համարելով:

ՀՀ վարչապետը նշել է, որ երկկողմ օրակարգն Արցախի Հանրապետության հետ շատ լուրջ է ու բազմազան և ընդգրկում է մի շարք ոլորտներ, այդ թվում նաև` գյուղատնտեսությունը, տարածքային կառավարումը, առողջապահությունը, թվային օրակարգը: «Ձեզ հետ միասին մենք պետք է ֆիքսենք, որ չափազանց կարևոր է, որ այն բոլոր ժամանակակից միտումները, որոնք այսօր գործում են աշխարհում կառավարման համակարգում, պետք է Արցախում դառնան առօրյա: Դա խիստ անհրաժեշտություն է», – նշել է Կարեն Կարապետյանը:

ՀՀ վարչապետը նաև շատ տպավորիչ է համարել Արցախի բարեփոխումներն ու հաջողություններն էներգետիկ բնագավառում՝ վստահություն հայտնելով, որ Արցախը դառնալու է ինքնաբավ, էլեկտրաէներգիա արտահանող երկիր:

Խորհրդակցության ավարտին ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարներ Լևոն Ալթունյանն ու Կարինե Աթայանը ստորագրել են էլեկտրոնային առողջապահությունն Արցախում ներդնելու մասին հուշագիրը:

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64