Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Կառավարությունում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը վերաբերող հարցեր են քննարկվել
19/12/2017 18:19
Կիսվել

Կառավարությունում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը վերաբերող հարցեր են քննարկվել

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Արարատյան դաշտում ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրային ռեսուրսների պահպանության նկատմամբ ուսումնասիրությունների արդյունքներն ու ստորերկրյա ջրային ռեսուրսների վերականգման ուղղված միջոցառումները:

Զեկուցվել է, որ Արարատի և Արմավիրի մարզերի ջրային ռեսուրսների փաստացի վիճակի պահպանության նկատմամբ ուսումնասիրություն է իրականացվել 239 ձկնաբուծական տնտեսությունների 584 խորքային հորերի նկատմամբ: Նշված ձկնաբուծական տնտեսություններից գործում է 124-ը, 160 ձկնաբուծական տնտեսություն ունի ջրօգտագործման թույլտվություն (ՋԹ-ով սահմանված ջրաքանակը 24207 լ/վ): Այս տարվա ընթացքում 584 խորքային հորից փաստացի գումարային ջրաելքը կազմել է մոտ 23973 լ/վ և այն նվազեցվել է` հասցվելով մոտ 22499 լ/վ ջրաքանակի, որը 15 չգործող ձկնաբուծական տնտեսությունների 18 խորքային հորերը փականային ռեժիմի բերելու և 3 խորքային հոր կոնսերվացնելու արդյունք է: Նշվել է, որ ձկնաբուծական նպատակով օգտագործվող փաստացի ջրաքանակը շուրջ 21607 լ/վ է, ինչը տարեկան կազմում է մոտ 681.4 մլն մ3 ջրաքանակ: 582 խորքային հորից կատարվել է 230 ինքնաշատրվանող խորքային հորի վրա տեղադրված փականների կնքում և հաշվառում, նախկինում կնքված 115 խորքային հորեր ևս մեկ անգամ հաշվառվել են:

2017 թվականի հունվարի 1-ից առ այսօր խորքային հորերի փականային ռեժիմի բերելու, լուծարման և կոնսերվացման արդյունքում խնայվել է շուրջ 140 մլն մ3 ջրաքանակ:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ

կատարելու մաuին» ՀՀ oրենքի նախագծին, որով առաջարկվում է ըստ գույքագրման արդյունքների՝ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակները գերազանցող փաստացի արդյունահանված ջրի ծավալի համար 2018թ. հունվարի 1-ից կիրառել սահմանված դրույքաչափի (1մ3 համար 0.5 ՀՀ դրամ) եռապատիկը, իսկ ապօրինի ջրօգտագործման նկատմամբ` տասնապատիկը: Առաջարկի իրագործման դեպքում պետական բյուջե կվճարվի հավելյալ՝ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակները գերազանցող փաստացի արդյունահանված ջրի ծավալի դեպքում՝ 110 մլն դրամ և ապօրինի ջրօգտագործման դեպքում՝ 66 մլն դրամ: Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է նախագիծը դնել շրջանառության մեջ:

Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել շարունակել Արարատյան դաշտավայրում բնապահպանական իրավիճակի բարելավմանը և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված քայլերը, մասնավորապես, խորքային հորերի կոնսերվացման ու փականների տեղադրման գործընթացը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է պետական բյուջեից հատկացնել անհրաժեշտ միջոցներ՝ ջրաչափիչ սարքեր տեղադրելու նպատակով: «Մենք չենք ցանկանում խեղդել բիզնեսին, սակայն անհրաժեշտ է վերջինիս առավելագույնս մոտիվացնել, որպեսզի ջուրն արդյունավետ օգտագործի»,- ընդգծել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է բոլոր խնդիրներին տալ հնարավորինս պարզ լուծումներ:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է նաև «Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի 2017-2022 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01