Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.77+3.31 WTI - 103.12+3.07
COMEX:  GOLD - 4378.60+0.28 SILVER - 64.26-0.45
COMEX:  PLATINUM - 1803.60+0.33
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.1+0.31 EUR/GBP - 1.157-0.22
FOREX:  EUR/USD - 1.157-0.22 GBP/USD - 1.3503-0.11
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
ՊԵԿ. 2018-ից կներդրվի մաքսային հսկողության նոր գործիք՝ բեռների վերահսկման ինտեգրված ավտոմատ համակարգ
20/12/2017 15:12
Կիսվել

ՊԵԿ. 2018-ից կներդրվի մաքսային հսկողության նոր գործիք՝ բեռների վերահսկման ինտեգրված ավտոմատ համակարգ

Ռիսկային ապրանքները՝ նախաբացթողումային հսկողության ներքո

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության համար 2017 թվականը հատկանշվել է մաքսային կանոնների խախտման առանձնապես խոշոր բացահայտումներով: Մասնավորապես, կանխվել են տարբեր տեսակի թմրամիջոցների, թանկարժեք զարդերի  և այլ ապրանքների ապօրինի ներկրման բազմաթիվ փորձեր:

ՊԵԿ նախագահի հանձնարարականով խնդիր է դրվել՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ և ընթացակարգերի պարզեցմամբ մատուցել արդյունավետ, միաժամանակ աննկատ հսկողություն՝ առավել դյուրացնելով սահմանահատումը բիզնեսի համար: Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանի հավաստմամբ՝ կադրային քաղաքականությունը և տեխնիկական հագեցվածությունը թույլ են տալիս սահմանից սկսած՝ պատշաճ հսկողություն իրականացնել ներկրվող և արտահանվող բեռների նկատմամբ. «Ռենտգենյան զննման գերժամանակակից սարքավորումները հնարավորություն են տալիս տարբեր ժամանակահատվածներում և ըստ անհրաժեշտության բեռների լիարժեք զննում իրականացնել  ոչ միայն մաքսային հսկողության տարբեր գոտիներում, այլև ցանկացած վայրում՝ շարժական համակարգի միջոցով»:  ՀՀ սահմանը հատած ցանկացած բեռնատար մեքենա զննվում է «Ռապիսկան» սարքավորման միջոցով. ՆՀՎ մասնագետները ստուգում և համեմատում են փաստաթղթային տվյալները՝ բեռնատարում գտնվող ապրանքների հետ, կասկած առաջանալու դեպքում բեռների ռենտգենյան սկանավորումից ստացված պատկերն ուղարկվում է նախաբացթողումային հսկողության վարչություն` վերլուծության և ռիսկային  գնահատման համար: Անհամապատասխանության դեպքում բեռն անմիջապես վերցվում է հսկողության, միաժամանակ տեղեկատվությունն ուղարկվում է նշանակման վայր: Մաքսակետից մինչև նշանակման վայր հասնելը բեռնատարը գտնվում է նախաբացթողումային հսկողության ներքո:

Բարեփոխումների շրջանակում նաև նվազագույնի է հասցվել մաքսային հսկողությունը: Ըստ Գեղամ Մովսիսյանի, ընթացակարգերի բարելավման արդյունքում զգալի ավելացել է «կանաչ ուղու» տեսակարար կշիռը, ինչը նշանակում է, որ համակարգը հնարավորություն է տալիս ապրանքները բաց թողնել առանց զննության. ««Կանաչ ուղի» ընթացակարգով սպասարկվում է օրական շուրջ 100 բեռնատար, ամբողջ գործընթացը տևում է 2-3 րոպե»:

ՆՀՎ պետը վստահեցնում է` համակարգի արդիականացմամբ և հսկողական մեխանիզմների անընդհատ կատարելագործմամբ մաքսային իրավախախտումների բացահայտման մակարդակն էապես բարձրացել է: Իսկ 2018 թվականից ՊԵԿ տեխնիկական բազան կհամալրվի իրավախախտումների կանխարգելման և հայտնաբերման լրացուցիչ գործիքով. ներդրվելու է բեռնափոխադրման վերահսկման ինտեգրված ավտոմատ համակարգ: Մասնավորապես, կիրառվելու է ժամանակակից հնարավորություններով օժտված՝ մաքսային ապահովման միջոցների նոր մոդել, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել դրանց վնասման դեպքերը: Հսկողական նոր մեխանիզմով՝ սահմանը հատած բեռնատարի կապարակնքումից մինչև նշանակաման վայր հասնելու ամբողջ ժամանակահատվածը կգտնվի ՊԵԿ մոնիթորինգային կենտրոնի տեսադաշտում: Գեղամ Մովսիսյանի տեղեկացմամբ՝ սահմանին տեղադրված սարքավորումների միջոցով ավտոմատ կհավաքագրվի ՀՀ մտնող բեռների վերաբերյալ նախնական տեղեկատվություն՝ (բեռնատարի պետհամարանիշը, բեռնարկղի համարը, բեռի հետ համատեղ տրանսպորտային միջոցի եզրաչափերը): Իսկ բեռի վերաբերյալ մնացած տվյալները կմուտքագրվեն օպերատորի կողմից (բեռի անվանումը, ներմուծող ընկերությունը, նշանակման մաքսային պահեստը, շարժման երթուղին, ռենտգենյան սկանավորմամբ ստացված պատկերը): Հավաքագրված տվյալները կներմուծվեն GPS կողպեքի հիշողության մեջ և ձևակերպումներից հետո այն կամրացվի տրանսպորտային միջոցին: «Բեռնատարի տեղաշարժը վերահսկվելու է GPS կողպեքի և GSM ցանցի միջոցով: Ցանկացած պահի հայտնի է լինելու բեռի կարգավիճակը և նրա աշխարհագրական դիրքը, ընդ որում, յուրաքանչյուր անթույլատրելի քայլի դեպքում Էլեկտրոնային կողպեքը ահազանգ է ուղարկելու կենտրոն, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի շեղում նախատեսված երթուղուց, երկարատև կանգառ, կողպեքի բացման փորձ, սնուցման մարտկոցի հետ կապված ցանկացած խնդիր և այլն»,-նշել է Գեղամ Մովսիսյանը:

Նոր մոդելի ևս մեկ առանձնահատկություն. ՆՀՎ աշխատակիցը ձեռքի հատուկ սարքով կարող է ցանկացած պահի մոտենալ և անմիջապես կողպեքից կարդալ բեռի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունն՝ առանց փաստաթղթերը ստուգելու: Բեռի տեղաշարժը հսկվելու է ՊԵԿ մոնիթորինգային կենտրոնում և նախաբացթողումային հսկողության վարչության շուրջօրյա հերթապահ ծառայությունում: Մոնիթորները կարտացոլեն բեռնատարների տեղաշարժման երթուղին և կարգավիճակը: Համակարգչի էկրանից ընտրելով բեռնատարը, բացվող պատուհանում կարտացոլվի մեքենայի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը և ռենտգեն սկանավորման պատկերը: Նշանակման վայր հասնելուց հետո, եթե արտաքին զննմամբ խախտումներ չհայտնաբերվեն, տեսուչը կհանի էլեկտրոնային կողպեքը՝ համակարգչում կատարելով համապատասխան նշումներ, որից հետո տվյալ բեռի պատկերը կանհետանա վերահսկվող մեքենաների ցանկից:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67