
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ 10 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ԱՐԱԳ ՔԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Ռոսստատ (Rosstat) վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա չորս ամիսների տվյալներով Ռուսաստանում գնաճը կազմել է 6,2%, մինչդեռ Եվրոպայում գնաճը նույն ժամանակահատվածում կազմել է ընդամենը 0,6%: Վերլուծաբանները, պարզաբանելով Ռուսաստանում գնաճի նման բարձր ցուցանիշը, նշում են, որ այս տարվա սկզբին Ռուսաստանում տեղի է ունեցել դեվալվացիա (ռուբլու արժեզրկում), ինչն էլ հանգեցրել է նրան, որ դրսից ներմուծվող բոլոր ապրանքների գներն աճել են: Եվրոպայում այդ նույն ժամանակահատվածում, սպառողական պահանջարկի կրճատմամբ պայմանավորված, տեղի է ունեցել դեֆլյացիա (գների անկում):