
Կարեն Կարապետյան. 2018 թվականին ՀՀ կառավարությունն ավելի խիստ ռեժիմով է աշխատելու
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար. «Այսօր կառավարության այս տարվա վերջին նիստն է: Հունվարի առաջին 15 օրվա ընթացքում ամփոփելու և ներկայացնելու ենք հանրությանը, թե ինչ ենք արել: Հաջորդ 15 օրերին բոլոր գերատեսչություններով, նախարարություններով ֆիքսելու ենք 2018 թվականի անելիքները»,- ասել է Կարեն Կարապետյանը: Նիստի վերջում վարչապետը նշել է, որ 2018 թվականին կառավարությունն ավելի խիստ ռեժիմով է աշխատելու: