
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՆՎԵՐ «ԱՐՄԱՎԻԱ»-ՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆՈՂ ԲՈԼՈՐ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ
Վիվասել-ՄՏՍ-ից հայտնում են, որ 2009թ.-ի մայիսի 22-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացնում է համատեղ ակցիա Արմավիա ավիաընկերության հետ:
Արմավիայի չվերթով Հայաստան ժամանած ցանկացած ուղևոր ժամանումից հետո երեսուն օրվա ընթացքում կարող է մոտենալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանկացած սպասարկման կենտրոն, նշել, որ օգտվել է Արմավիայի ծառայություններից և ստանալ նվեր` կանխավճարային քարտ: Քարտը ստանալիս անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր: