Բիզնես

USD BUY - 364.50-0.50 USD SELL - 367.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 84.62+12.50 WTI - 79.60+11.47
COMEX:  GOLD - 4008.50-2.33 SILVER - 57.52-3.83
COMEX:  PLATINUM - 1613.00-0.98
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.23+0.37 EUR/GBP - 1.1394-0.13
FOREX:  EUR/USD - 1.1394-0.13 GBP/USD - 1.3362-0.32
STOCKS RUS:  RTSI - 889.88+0.93
STOCKS US: DOW JONES - 52498.64-0.26 NASDAQ - 25873.18-1.55
STOCKS US: S&P 500 - 7515.34-0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 67743.50+0.74 TOPIX - 4038.98+0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 24340.73+0.52 SSEC - 3967.13+1.36
STOCKS EUR:  FTSE100 - 10498.29+0.01 CAC40 - 8364.65+0.31
STOCKS EUR:  DAX - 25114.25+0.19
14/07/2026  CBA:  USD - 366.74+0.05 GBP - 490.37-0.88
14/07/2026  CBA:  EURO - 417.72-1.55
14/07/2026  CBA:  GOLD - 47633-693 SILVER - 688.47-11.23
Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2017թ. III եռամսյակ
08/01/2018 11:40
Կիսվել

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2017թ. III եռամսյակ

2017թ. երրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 3,654,864 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2017թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ բաժանորդների քանակն աճել է 1.75%-ով կամ 62,796-ով, իսկ 2016թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 1.21% կամ 43,725 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3,385,312 է: 2017թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 1.72%-ով կամ 57,385-ով, իսկ 2016թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 0.63%-ով կամ 21,313 բաժանորդով։

Բաժանորդների քանակով առաջատար օպերատոր է շարունակում մնալ Vivacell-MTS-ը: 2017թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ օպերատորի բաժանորդների քանակը կազմել է 2,139,443: 2017թ. երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 1.51%-ով կամ 31,840-ով, իսկ 2016թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 1.27%-ով կամ 26,837 բաժանորդով: Միևնույն ժամանակ հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2,069,854 է: 2017թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 1.72%-ով կամ 35,049-ով, իսկ 2016թ․երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 1.45%-ով կամ 29,616 բաժանորդով։

Beeline-ը երկրորդ տեղում է: 2017թ. երրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 932,985: 2017թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 2.12%-ով կամ 19,356-ով, իսկ 2016թ․երրորդ եռամսյակի համեմատ գրանցվել է աճ, որը կազմել է 4.77% կամ 42,478: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 863,723 է:2017թ. երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 1.45%-ով կամ 12,325-ով, իսկ 2016թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 2.78%-ով կամ 23,329 բաժանորդով:

Երրորդ հորիզոնականում Ucom-ն է: 2017թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 582,436: 2017թ. երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 2.03%-ով կամ 11,600-ով, իսկ 2016թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 4.21%-ով կամ 25,590-ով: Յուքոմի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 451,735 է, 2017թ. երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 2.27%-ով կամ 10,011-ով, իսկ 2016թ․համանման ցուցանիշի համեմատ արձանագրված անկումը կազմել է 6.54% կամ 31,632 բաժանորդ:

Կանխավճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 2,961,688 (2016թ.-ի III եռ. համեմատ` +2.51% կամ +72,644): Vivacell-MTS` 1,810,456 բաժանորդ ( +2.79% կամ +49,183), Beeline` 828,554 բաժանորդ (+5.69% կամ +44,637), Ucom` 322,678 բաժանորդ (-6.16% կամ -21,176):

Հետվճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 562,475 (2016թ.-ի III եռ. համեմատ` -5.85% կամ -34,961): Vivacell-MTS` 328,987 բաժանորդ (-6.36% կամ -22,346), Ucom` 129,057 բաժանորդ (-7.49% կամ -10,456), Beeline` 104,431 բաժանորդ (-2.03% կամ -2,159):

Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից (ինտերնետից) օգտվող բաժանորդներ. Ընդամենը՝ 2,064,611 (2016թ.-ի III եռ. համեմատ` +9.18% կամ +173,533): Vivacell-MTS` 1,366,895 բաժանորդ (+8.52% կամ +107,293), Beeline` 403,673 բաժանորդ (+10.58% կամ +38,631), Ucom` 294,043 բաժանորդ (+10.36% կամ +27.609):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Ընդամենը՝ 269,552 (2016թ.-ի III եռ. համեմատ` +9.07% կամ +22,412): Ucom` 130,701 բաժանորդ ( +4.85% կամ +6,042), Vivacell-MTS` 69,589 բաժանորդ ( -3.84% կամ -2,779), Beeline` 69,262 բաժանորդ (+38.21% կամ +19,149):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.

Կանխավճարային բաժանորդներ. Beeline` 1,532 դր. (2016թ.-ի III եռ. համեմատ` -16.47% կամ -302 դր.), Vivacell-MTS` 1,372 դր. (-5.83% կամ -85 դր.), Ucom` 1,247 դր. (+2.21% կամ +27 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Ucom` 4,256 դր. (2016թ.-ի III եռ. համեմատ` +3.18% կամ +131 դր.), Beeline` 4,207 դր. (-4.54% կամ -200 դր.), Vivacell-MTS` 3,144 դր. (-0.63% կամ -20 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 2,698 դր. (2016թ.-ի III եռ. համեմատ` -3.47% կամ -97 դր.), Vivacell-MTS` 2,506 դր. (-2.45% կամ -63 դր.), Beeline՝ 1,275 դր. (-5.76% կամ -78 դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ).

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 545 րոպե (2016թ.-ի III եռ. համեմատ` +4.01% կամ +21 ր.), Beeline ` 282 ր. (-10.48% կամ -33 ր.), Ucom` 129 ր. (-1.53% կամ -2 ր.):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 744 րոպե (2016թ.-ի III եռ. համեմատ` -0.53% կամ -4 ր.), Beeline` 409 ր. (-2.62% կամ -11 ր.), Ucom` 295 ր. (-40.04% կամ -197 ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 19,14 ՄԲ (2016թ.-ի III եռ. համեմատ` +15.62% կամ +2,569 ՄԲ), Vivacell-MTS` 14,392 ՄԲ (-6.17% կամ -947 ՄԲ), Beeline՝ 6,903 ՄԲ (-32.87% կամ -3,380 ՄԲ):

Նոր ակտիվացումներ.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 165,035 (2016թ.-ի III եռ. համեմատ` +2.75% կամ +4,417), Beeline` 102,933 (+6.77% կամ +6,530), Ucom` 36,470 (+5.18% կամ +1,797):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 22,056 (2016թ.-ի III եռ. համեմատ` -39.40% կամ -14,340), Ucom` 14,080 (+34.92% կամ +3,644), Beeline` 3,184 (-51.29% կամ -3,352):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Beeline` 15,155 (2016թ.-ի III եռ. համեմատ` +6.54% կամ +930), Ucom՝ 13,937 (-9.93% կամ -1,536), Vivacell-MTS` 9,462 ( -36.92% կամ -5,539):

Churn՝ բաժանորդների արտահոսք.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 123,166 (2016թ.-ի III եռ. համեմատ` -8.95% կամ -12,109), Beeline` 81,596 (+22.92% կամ +15,214), Ucom` 34,037 (-14.08% կամ -5,577):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 32,085 (2016թ.-ի III եռ. համեմատ` -41.81% կամ -23,054), Ucom` 6,502 (-29.41% կամ -2,709), Beeline` 5,165 (-1.05% կամ -55):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 12,482 (2016թ.-ի III եռ. համեմատ` +2.89% կամ +351), Vivacell-MTS` 10,945 (+6.91% կամ +707), Beeline՝ 9,273 (+153.78% կամ +5,619):

14/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.74
+0.05
Եվրո (EUR)
417.72
-1.55
Ռուբլի (RUR)
4.7266
-0.0424
Լարի (GEL)
139.31
+0.09
47633
-693
Արծաթ
688.47
-11.23