Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Ամերիաբանկի դոլարային պարտատոմսերը ցուցարկվել են բորսայում
09/01/2018 18:03
Կիսվել

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Ամերիաբանկի դոլարային պարտատոմսերը ցուցարկվել են բորսայում

2018թ.-ի հունվարի 09-ին «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի 10,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 100,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5.0% տոկոսադրույքով և 27 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN – AMAMRBB28ER8) բորսայում կշրջանառվեն AMRBB8 բորսայական հապավմամբ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են ընկերության պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Ֆինանսական գործիքներ» բաժնում:  

———–

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն` նախկինում «Հայներարտբանկ ՓԲԸ, ստեղծվել է Բանկի Հիմնադիրների (բաժնետերերի) 1992թ. հուլիսի 24-ի Ընդհանուր Ժողովի որոշմամբ, իսկ 1995թ. ապրիլի 14-ի Բաժնետերերի Ժողովի որոշմամբ վերածվել է բաժնետիրական բանկի՝ օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ: 2008թ. մայիսի 19-ի Բաժնետիրոջ Արտահերթ Ընդհանուր Ժողովի որոշմամբ «Հայներարտբանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի: Բանկի անվանափոխությունը գրանցվել է ՀՀ ԿԲ 23.05.2008թ. թիվ 1/506 Ա որոշմամբ: Բանկը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ է 2008թ.-ի  հոկտեմբերի 24-ից: Ամերիաբանկը նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է, ինչպես նաև դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան իր հաճախորդներին տրամադրում է ամբողջական ավտոմատացված առևտրային համակարգ՝ ապահովելով ՀՀ բոլոր տեսակի արժեթղթերով, ինչպես նաև արտարժույթով և վարկային ռեսուրսներով առևտրի իրականացման հնարավորություն մեկ միասնական օպերատորի միջոցով: Ինտեգրված բիզնես մոդելի շնորհիվ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան շուկայի մասնակիցներին առաջարկում է գործարքային ծառայություների ամբողջական փաթեթ՝ սկսած ֆինանսական գործիքներով գործարքի կնքումից մինչև վերջնահաշվարկի իրականացումը:  ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.nasdaqomx.am:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88