Պաշտոնական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Սերժ Սարգսյան. բյուջեով նախատեսված մուտքերը պետք է ապահովվեն առանց խոչընդոտելու տնտեսվարողների բնականոն գործունեությունը
11/01/2018 18:00
Կիսվել

Սերժ Սարգսյան. բյուջեով նախատեսված մուտքերը պետք է ապահովվեն առանց խոչընդոտելու տնտեսվարողների բնականոն գործունեությունը

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր զեկուցել է 2017 թվականի պետական եկամուտների հավաքագրմանը զուգահեռ համակարգում իրականացված բարեփոխումները` ուղղված ինչպես հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարձրացմանը, այնպես էլ գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, թափանցիկության մեծացմանը:

ՊԵԿ նախագահը ներկայացրել է նաև 2018թ. կոմիտեի գործունեության առաջնահերթությունները, տարեսկզբից ուժի մեջ մտած Հարկային նոր օրենսգրքի կարգավորումներով նախատեսվող աշխատանքերն ու ակնկալվող արդյունքները:

Վարդան Հարությունյանը զեկուցել է, որ ստուգումների հասցեականությունն ապահովելու նպատակով վերանայվել են ռիսկային չափանիշները, ավելին՝ 25%-ով կրճատվել է թեմատիկ ստուգումների քանակը: Ըստ ՊԵԿ նախագահի՝ մոնիթորինգային կենտրոնի գործարկման շնորհիվ հարկ վճարողների գործունեության նկատմամբ իրականացվող տեսչական ընթացիկ հսկողությունը տեղափոխվել է էլեկտրոնային հարթակ: Կոմիտեի ղեկավարը Նախագահին հայտնել է, որ 2017թ. ընթացքում իրականացված 3117 օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել է 3 մլրդ դրամ բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումար, իսկ 2017թ. ընթացքում ավարտված քրեական գործերով պետական բյուջե է վերականգնվել 8.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ 4.6 մլրդ դրամով կամ 85.3%-ով ավելի:

Օրենսդրական դաշտի բարեփոխումներից ՊԵԿ նախագահն առանձնացրել է արտադրական նշանակության մեքենաների, սարքավորումների և հումքի ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու նախաձեռնությունը: Վարդան Հարությունյանն ընդգծել է, որ 2000 ինքնազբաղված անձինք ազատվել են հարկերից, իսկ հարկային համաներում նախատեսող օրենքներով հարկ վճարողներն ազատվել են տույժերից ու տուգանքներից՝ հաշվարկներն ինքնուրույն ճշգրտելու դեպքում: Կոմիտեի ղեկավարի հավաստմամբ՝ մինչև 20 մլն դրամի հայտերի հիման վրա արտահանողներին ԱԱՀ-ի գումարները վերադարձվել են ընդամենը 4 օրվա ընթացքում և առանց ուսումնասիրության:

Վարդան Հարությունյանը Նախագահին զեկուցել է նաև էլեկտրոնային կառավարման համակարգերի կարողությունների զարգացման աշխատանքի արդյունքները՝ ընդգծելով, որ 2017թ. ընթացքում հարկ վճարողների շուրջ 97%-ը հաշվարկները հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային եղանակով: Բացի այդ, հարկային պարտավորությունները օնլայն դիտելու հնարավորություն է ստեղծվել: Կոմիտեի ղեկավարը ներկայացրել է, որ արդեն գործարկվել է մեկ միասնական գանձապետական հաշվի համակարգը, իսկ մաքսային մուտքի անդորրագրերի մշակման և ապրանքի էլեկտրոնային հայտարարագրման համակարգերի շնորհիվ մաքսային ձևակերպումներն իրականացվում են տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:

Զեկույցի ընթացքում կոմիտեի ղեկավարն անդրադարձել է նաև ՊԵԿ նոր կառուցվածքին՝ նշելով, որ հարկային տեսչությունները և մաքսատները լուծարվել են, իսկ դրանց փոխարեն ձևավորված վարչությունները ներառվել են կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում:

Անդրադառնալով 2018թ. ընթացքում նախատեսված ծրագրերին՝ Վարդան Հարությունյանն առանձնացրել է մոնիթորինգային կենտրոնի գործունեության ընդլայնումը, որի նպատակը, ըստ կոմիտեի ղեկավարի, ստուգումներն առավել հասցեական դարձնելն է: Պետական եկամուտների կոմիտեի նախագահը զեկուցել է նաև մաքսային հսկողության «կապույտ ուղի» ընթացակարգի ներդրման աշխատանքի մասին, որի արդյունքում ապրանքները հսկողության կենթարկվեն հետբացթողումային փուլում: Վարդան Հարությունյանը հավաստիացրել է, որ հարկ վճարողը գրասենյակից ինտերնետ կապի միջոցով մաքսային հայտարարագրում իրականացնելու հնարավորություն կստանա: ՊԵԿ նախագահի զեկույցը ներառել է նաև ներքին անվտանգության համակարգի կատարելագործման և հակակոռուպցիոն միջոցառումները:

Աշխատանքային հանդիպման ժամանակ ներկայացվել է նաև Մեղրիի անցակետի արդիականացման ծրագրի ընթացքը:

Հանրապետության Նախագահը հանձնարարել է՝ շարունակել աշխատանքները բյուջեով նախատեսված մուտքերն ապահովելու նպատակով՝ առանց խոչընդոտելու տնտեսվարողների բնականոն գործունեությունը: Հիմնականում կենտրոնանալ փաստաթղթային ստուգումների վրա՝ բացահայտելու համար ռիսկային տնտեսվարողներին: Շարունակել հարկային և մաքսային մարմինների գործունեության թափանցիկության աստիճանի բարձրացումը, հատուկ ուշադրություն դարձնել մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, պահանջվող ժամանակի կրճատմանը: Հնարավորին կարճ ժամանակահատվածում գործարկել էլեկտրոնային հարթակը, որը հնարավորություն կտա մաքսային ձևակերպումներն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ նվազագույնի հասցնելով տնտեսվարողների և մաքսային մարմինների միջև շփումները:

Նախագահը հանձնարարել է նաև ապահովել պետական սահմանի Մեղրիի անցումային կետի արդիականացման և վերակառուցման ծրագրի իրականացումը՝ դրանով ավարտին հասցնելով Հայաստանի պետական սահմանի անցակետերի արդիականացման և վերազինման աշխատանքները: ՊԵԿ-ին հանձնարարվել է նաև շարունակել նպատակային աշխատանքը միջազգային կազմակերպությունների տարբեր վարկանիշներով հարկային և մաքսային ընթացակարգերին տրված գնահատականների բարելավման ուղղությամբ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69